Հայերեն


Հակոբ Հակոբյանը՝ Էջմիածնի քաղաքապետի վրա կրակելու մասին

Քաղաքականություն

«Հրապարակ»-ը գրում է․

Թեպետ Էջմիածինը մեր եկեղեցու հոգևոր կենտրոնն է, բայց արդեն շատ վաղուց է, որ այդ քաղաքում «շատ աշխարհիկ» իրադարձություններ են զարգանում։ Իսկ վաղը կայանալիք քաղաքապետի ընտրությունները «մեկնարկեցին» ավելի վաղ։

Ողջ համացանցը ողողված է Կարեն Գրիգորյան-Արթուր Թումանյան «բախման» տեղեկություններով։ Նախնական ինֆորմացիայի համաձայն՝ նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանի եղբորորդին՝ Ստեփան Աբգարյանն ու Էջմիածնի քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանը երեկ երեկոյան կտրել են քաղաքապետ Կարեն Գրիգորյանի ավտոճանապարհն ու կրակոցներ արձակել նրանց ուղղությամբ, ապա ծեծկռտուք է տեղի ունեցել, ինչից հետո Ստեփան Աբգարյանն ու Արթուր Թումանյանը հայտնվել են հիվանդանոցում։

ՀՀԿ նախկին պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանը (Ճոյտ), ով քաղաքապետի ընտրություններին սատարում էր Արթուր Թումանյանին, արդեն հասցրել է տեսակցել ընկերներին և լսել այդ իրադարձությունների պատմությունը Ստեփան Աբգարյանի շուրթերից։

«Ես կարողացա խոսել իրենց հետ, դեպքը եղել է այս ձև․ մի տղա, մի աղջիկ ինչ-որ թռուցիկներ բաժանելիս են եղել, այդ տղան ավագանու անդամ է, Կիրակոս է անունը և նա Արթուրի շտաբում է աշխատում։ Թռուցիկ բաժանելու ընթացքում չգիտեմ ինչ է տեղի ունեցել, աղջիկը զանգում է շտաբի պետին՝ Արբիկին, ասում է, որ Կիրակոսին բռնեցին, մեզ բռնեցին, զոռով տարել են գազալցակայան, Կիրակոսին ծեծում են։ Արբիկն էլ զանգում է Արթուրին, ասում է, որ այդ աղջիկը նման բան է զանգել ասել։ Հետո զանգում են այդ աղջկան, հեռախոսն արդեն անջատված է լինում, չեն կարողանում ճշտել որտեղ են ծեծում, ով է ծեծում։ Արթուրն ու Ստեփանը սկսում են փնտրել այդ տղային, բայց քանի որ այդ աղջիկն ասած չի լինում, թե կոնկրետ որ գազալցակայանում է, իրենք ընկած գազալցակայաններն են շրջում, ման են գալիս, տեսնեն հավաքված մարդիկ կա՞ն, թե՞ ոչ։ Հետո, երբ գալիս են Էջմիածնի գազալցակայանը, մտնում են այնտեղ։ Ստեփանն ասաց, որ նկատել է՝ այնտեղ ընդհանրապես ավտոմեքենա չկար, մարդ չկար։ Արդեն մտածել են շուռ գալ, այդ ժամանակ պատերի հետևից միանգամից մի 10 ավտո թաքստոցներից դուրս են եկել նրանց վրա։ Հետո քաշքշուկ է եղել, ինչ է եղել․․․մանրամասները չգիտեմ, այդ պահին իր գիտակցությունը եկավ գնաց, չկարողացավ միտքը շարունակել։ Հետո Արթուրը Թումանյան զենք է վերցրել, նրանք, ովքեր վրա են եկել, հետ են կանգնում՝ վախենալով։ Փորձում են փախնել, այդ 10 ավտոն դառնում է 20 ավտո, ճանապարհին խփում են ավտոներով, որ այդ մարդկանց կանգնեցնեն՝ Արթուրին և Ստեփանին։ Ու այդպես Արթուրը մեքենայի մեջից օդ է կրակում, որ զգուշացեք։ Մտնում են Էջմիածին, քաղաքում էլի կրակոցներ են եղել, թե ոչ, չեմ կարող ասել։ Ստեփանը գնում է դեպի իր տան ուղղությամբ, որտեղ իր հորեղբոր տունն է, եղբայրներն են և այլն։ Ասում է՝ ես փորձեցի գնալ այնտեղ, որ իրենք վախենան մտնել մեր փողոց, սակայն մինչև հասնելը՝ 30-40 մետրի վրա ավտոն խափանվում է, այնտեղ իջեցնում, իրենց ծեծում են։ Այստեղ նույնպես նա գիտակցությունը կորցրեց և ես նորից չհասկացա, ովքեր են եղել, ինչպես են տարել հիվանդանոց։ Այդքան բան նա կարողացավ պատմել։ Գիտակցութունը գնում գալիս էր»․-պատմեց Հակոբ Հակոբյանը։

Պարոն Հակոբյան, նախնական տեղեկությունների համաձայն՝ ձեր ընկերները կտրել են ճանապարհը երթևեկության հակառակ ուղղությամբ և կրակել Արման Գրիգորյանի մեքենայի վրա, որտեղ գտնվել է նաև Կարեն Գրիգորյանը․ «Ամենահասարակ դեպքում էլ երկու հոգով չեն կարող գնալ այնտեղ, որտեղ այդ մարդկանց օբյեկտն է, երկու հոգով երբեք չեն կարող գնալ այնտեղ, եթե նման բան լիներ, շատ մարդկանցով կգնային։ Երկրորդ․ այդ կրակոցները եղել են ճանապարհին, որտեղ նրանց հետապնդել են, օդ կրակելով նախազգուշական ազդանշաններ է արել, որ մի մոտիկացեք, մի խփեք, գնացեք։ Իրենք ուղղակի փնտրել են Կիրակոսին։ Ճանապարհին էլ ջարդել են մեքենան»։

Այս իրադարձություններն ինչպիսի՞ ազդեցություն կունենան վաղը կայանալիք ընտրությունների վրա․ «Եթե իմ կարծիքն եք ուզում իմանալ, իրենք այլևս չեն կարող մասնակցել ընտրություններին։ Չեն կարող, որովհետև դա փոքր միջադեպ չի, արդեն տեսեք զենք, կենտրոնական փողոց, իրար վրա քշել, և ընդհուպ մինչև վաղը մյուս օր դատարանի որոշում չի լինի, որ մարդիկ իրականությունն իմանան, որ մեղավորները պատժվեն։ Ընդամենը մի քանի ժամ առաջ է տեղի ունեցել դեպքը, Էջմիածնում վախեցած են մարդիկ, դա իրադրութուն է։ Ինչպե՞ս մարդիկ պաշտպանեն Արթուր Թումանյանի, կամ ավագանու իրավունքները, անհասկանալի է։ Այսօր շատ մարդիկ իրենց հեռախոսներն անջատել են, վախի մթնոլորտ է, մարդկանց մեղադրելու բան էլ չկա։ Նախկինում մենք խոսում էինք այդ մասին, դարձավ իրականություն, ասում էինք վախի մթնոլորտ կա և այլն և այլն, բայց վախի մթնոլորտը դարձավ իրական վախ։ Կարծում եմ նրանց մասնակցությունն արդեն անիմաստ է»․- եզրափակեց Հակոբ Հակոբյանը։

Հիշեցնենք նաև, որ սեպտեմբերի 18-ին՝ վաղը,  Էջմիածին քաղաքում տեղի են ունենալու քաղաքապետի ընտրություններ, իրենց թեկնածությունն էին առաջադրել ներկայիս քաղաքապետ, ՀՀԿ-ական թեկնածու Կարեն Գրիգրյանն ու Արթուր Թումանյանը, ով այս պահին գտնվում է հիվանդանոցում։ Hraparak.am-ը զրուցել է նաևԷջմիածնի քաղաքապետարանի լրատվության բաժնի պետ Վարդան Վարդանյանի հետ։ 

Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել Կարապետյան
Ամենադիտված