Տարօրինակ իրավիճակ իշխանությունում. սպառնալիք ազգային անվտանգությանը
ՔաղաքականությունԱռաջին ․ Կարեն Կարապետյանը հայտարարել է, թե չի եղել ռուսաց լեզվի զարգացման հայեցակարգ մշակելու հանձնարարական: Հայեցակարգի մշակման մասին տեղեկատվությունը Հայաստանում ընկալվեց բավական բուռն հանրային արձագանքով, մտահոգությամբ, որ դա քայլ է Հայաստանում ռուսերենին հատուկ՝ ընդհուպ պետական կարգավիճակ տալու ուղղությամբ:
Ծագում էր պարզ հարց՝ եթե ռուսերենը դիտարկվում է որպես օտար լեզու, որը անհրաժեշտ է խորացնել, ինչո՞ւ այն խորացնել հատուկ՝ մյուս լեզուներից առանձնացված հայեցակարգով: Այդ հարցն առավել ևս առաջանում է այն տրամադրությունների ֆոնին, որ այդ առիթով առկա են Ռուսաստանի իշխանության առնվազն միջին սեգմենտներում, եթե ոչ՝ անմիջականորեն Կրեմլում: Հայեցակարգի մասին տեղեկատվությունը Հայաստանում ըստ այդմ առաջացրեց հակառուսական տրամադրությունների նոր ալիք, միևնույն ժամանակ նաև հակակարենկարապետյանական տրամադրություն, որին առանց այդ էլ շատերը կասկածում են ռուսական մեծապետականության դրածո լինելու և շահերն առաջ տանելու առաքելություն ունենալու համար: