Հայտնի են պաշտոնանկ արվող նախարարները
ՔաղաքականությունՎերջին օրերին շարունակվում են քննարկումներն այն մասին, թե որ նախարարներն են լքելու իրենց պաշտոնները: Համաձայն իշխանական կուլիսներում շրջանառվող տեղեկությունների, Դաշնակցականներին վտանգ չի սպառնում: Ասում են, որ պաշտոնները լքելու են Առողջապահության նախարար Մուրադյանը, Կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը, Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արամայիս Գրիգորյանը, Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը: Համաձայն տեղեկությունների, ՀՀ Սփյուռքի և Մշակույթի նախարարների հարցը դեռևս անորոշ է: Ասում են նաև, որ իրենց պաշտոններին հրաժեշտ է տալու շուրջ 12 փոխնախարար: