Թրամփի առանձնատունը լրջորեն վնասվել է փոթորկից․ լուսանկարներ
ԱշխարհThe Daily Mail բրիտանական պարբերականը ֆոտոշարք է հրապարակել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ 16.5 մլն դոլար արժողությամբ կարիբյան առանձնատնից, որը ենթարկվել է Ատլանտյան օվկիանոսում ձևավորված «Իրմա» փոթորկի ահեղ հարվածի տակ։
Փոթորիկը ջարդել է Սեն Մարտեն կղզում գտնվող առանձնատան շուրջբոլորը գտնվող արմավենիները, սև գույնով ներկել լողավազանը։ Վնասվել է նաև տան հարակից կառույցներից մեկի տանիքը։ Համանման տեսարան է բացվում նաև Թրամփի առանձնատնից այն կողմ։
11 սենյականոց առանձնատունը վաճառքի է դրված։