Ու՞մ համար է ստեղծվել առաջին էլեկտրական Համմերը
ԱշխարհԱվստրիական Kreisel Electric ընկերությունն իրականացրել է հոլիվուդյան դերասան Առնոլդ Շվարցենեգերի երազանքը՝ ստեղծելով նրա համար աշխարհում առաջին էլեկտրական Hummer H1-ը։ 483 ձիաուժ հզորությամբ նախատիպը ներկայացրել է դերասանն անձամբ՝ փոխանցում է New Atlas-ը։
Պարբերականը նշում է, որ նորույթը ներկայացվել է ընկերության հետազոտությունների և մշակումների նոր կենտրոնի բացման արարողության շրջանակում։
«Kreisel Electric-ն էլեկտրականացրել է իմ G-Class Mercedes-Benz-ն անցած ձմռանը, իսկ հիմա նաև Hummer-ը։ Եթե Kreisel-ը շարունակի նույն տեմպով, ես շուտով կթռչեմ Լոս Անջելեսից էլեկտրական ինքնաթիռով»,-ասել է դերասանը։
3.3 տոննա կշռող Hummer-ը կարող է զարգացնել մինչև 120 կմ/ժամ արագություն։