Գասպարյանը խախտեց լռությունը. նա չի շտապում դուրս գալ խաղից
ՔաղաքականությունԱռաջին / Ոստիկանապետ Վովա Գասպարյանը սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում խախտեց լռությունը, որ պահպանում էր հայաստանյան լրահոսում մեկը մյուսի հետևից տարատեսակ հրազենային միջադեպերի, քրեական «ռազբորկաների», սպանությունների ալիքի ֆոնին: Վովա Գասպարյանը հայտարարել է, որ հանցագործությունների աճ չկա, իսկ «օրենքով գողերը» իրենց պահում են «խելոք գառան» նման:
Ոստիկանապետի հայտարարությունն արժե դիտարկել երկու հանգամանքի, երկու զուգահեռի կտրվածքով: Նախ՝ այն, որ Գասպարյանը փաստորեն ընդունում է Հայաստանում «օրենքով գողերի» առկայությունը և արձանագրում, որ նրանք իրենց խելոք են պահում: Այսինքն՝ նա չի ասում, որ Հայաստանում չկան «օրենքով գողեր», և որ ոստիկանությունը պարզապես չի ճանաչում այդպիսի «ինստիտուտի» կամ շերտի գոյություն, և չի կարող թույլ տալ, հանդուրժել նման բան: Վովա Գասպարյանը փաստացի «ճանաչում» է այդ ինստիտուտը, պարզապես արձանագրում է վարքի որոշակի նորմերի վերահսկողության և ըստ էության կառավարման փաստը:
Սա, իհարկե, հայաստանյան իրականության մեջ ամենևին զարմանալի բան չէ, պարզապես հատկանշական է, որ ոստիկանությունը ամենաբարձր մակարդակով գործնականում հանդուրժողության գոնե նվազագույն մակարդակ է ցուցաբերում այդպիսի երևույթի հանդեպ: Մյուս կողմից՝ այստեղ երևի թե հատվում են երկու զուգահեռները, և սկսվում է մյուսը՝ քաղաքականը: Իսկ Հայաստանում նորություն չէ նաև քրեականի և քաղաքականի սերտաճումը: Քրեականը Հայաստանում քաղաքականության գործիքն է, և երևի թե նաև հակառակը՝ քաղաքականն էլ գործիք է դարձել քրեականի ձեռքին:
շարունակությունը՝ կայքում