Հերթական ողբերգությունը Մեխիկոյում․ եկեղեցին փլուզվել է հենց մկրտության ժամանակ
ԱշխարհԱռնվազն 230 մարդու կյանք խլած ավերիչ երկրաշարժից հետո Մեխիկոյում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները: Մեքսիկայի իշխանությունները եռօրյա սուգ են հայտարարել: Հարյուրավոր շենքեր են փլուզվել, այդ թվում և եկեղեցիներ: Պուեբլա նահանգում գտնվող եկեղեցիներից մեկը փլուզվել է երեխայի մկրտության ժամանակ: Փլատակների տակ է մնացել 12 մարդ, այդ թվում նաև երկու ամսական երեխան, ում մկրտում էին, ինչպես նաև երեխայի քույրը, մայրն ու կնքամայրը: Տեղաբնակներն ու փրկարարները XVII դարի եկեղեցու փլատակների տակից հայտնաբերել են նրանց մարմինները, ապա դագաղների մեջ դրել և վրան գրել նրանց անունները: Մեքսիկական ACI Prensa պարբերականի տեղեկություններով՝ դեպքի արդյունքում փրկվել է վանականն ու աղջկա կնքահայրը: