ՀՀ Անկախության տոնը «Սպորտը յուրաքանչյուրի համար» ծրագրում նշեցին յուրովի
ՍպորտԾրագրի մասնակից պատանիները, Երևանի կենդանաբանական այգում զբոսնելուց հետո, նույն տարածքում հանրությանը ներկայացան ինքնատիպ ֆլեշմոբով, որն իրենից ներկայացնում էր արևելյան մարտարվեստների բացօթյա պարապմունք։ Ֆլեշմոբն ինքնին մարտահրավեր էր հասարակությանը՝ ցույց տալու, որ ֆիզիկական հաշմանդամություն ունեցող անձինք բոլորին հավասար մարդիկ են և հարկ եղած դեպքում կարող են իրենց պաշտպանել։