Վիճակը հասել է «կարմիր գծին». բանակն զգուշացնում է
ՔաղաքականությունԼրագիր / Հայաստանում վերջին օրերին երկու լուրջ սկանդալ է բռնկվել, որոնցից մեկը վերաբերվում է Արցախի տարածքների խնդրին, մյուսը՝ ռուսաց լեզվի տարածման ու հանրայնացման առանձին հայեցակարգի ընդունմանը:
Հայաստան-Սփյուռք համաժողովում ելույթից հետո ՀՀ ԱԳ նախարար Նալբանդյանը հարցուպատասխանի ժամանակ խոսել է Ադրբեջանի հետ Արցախի «անվտանգությանը չսպառնացող տարածքները վերադարձնելու» շուրջ բանակցելու մասին: Այս հայտարարությունն անմիջապես տարածեցին ռուսական ու ադրբեջանական ԶԼՄ-ները, թեեւ Հայաստանում այդպես էլ պաշտոնական հաստատում կամ հերքում չեղավ:
Ուշագրավ է, որ Նալբանդյանի տեղակալը՝ Շավարշ Քոչարյանը, մեկնաբանելով այդ հայտարարությունը, ասաց, որ ոչ ոք ոչ մեկին չի պատրաստվում տարածք վերադարձնել: Իր հերթին, Նալբանդյանի արցախյան գործընկեր Կարեն Միրզոյանը հայտարարեց, որ ԼՂՀ տարածքներն ամրագրված են ԼՂՀ Սահմանադրությամբ, այսինքն՝ դանք քննարկման առարկա չեն:
Երեկ Եռաբլուրում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը հակադարձեց Նալբանդյանին, ասելով, որ ինքը չգիտի այնպիսի տարածքներ, որոնք չեն վտանգում Արցախի անվտանգությունը. «Այսօր Արցախում ստեղծված է այնպիսի պաշտպանության համակարգ, որի խաթարման դեպքում Արցախի անվտանգությունը լուրջ սպառնալիքի տակ կլինի»։
Հարցին, արդյոք բանակը կընդդիմանա՞ տարածքների հանձնմանը, Մովսես Հակոբյանը պատասխանեց, որ բանակը կատարելու է այն հրամանը, որը կորոշի քաղաքական ղեկավարությունը։ «Ավելին ասեմ, մեզ դեռևս նոր և ավելի լավ տարածքներ են պետք, որը կերաշխավորի Արցախի անվտանգությունը», ասել է Հակոբյանը։
շարունակությունը՝ կայքում