Հայերեն


ՀՀԿ-ն պատրաստ է վճարել Սերժ Սարգսյանին կամ՝ ցանկացածի

Քաղաքականություն

Առաջին / Անգամ այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանն իր իսկ շուրթերով հայտարարում է, որ խորհրդարանական կառավարման համակարգի անցումով Հայաստանում ըստ էության վերանում է անձի իշխանությունն ու հաստատվում է, այսպես ասած, կոլեգիալ կառավարում, ՀՀԿ իշխող մեծամասնությունը շարունակում է Հայաստանում ամեն ինչ կապել մեկ անձի հետ և այդ անձ դիտել Սերժ Սարգսյանին:

Սա, իհարկե, ամենևին չի նշանակում, որ Սարգսյանն ավելի հեռատես և արդիական մտածողության տեր է, քան մեծամասնությունը, և նրա առավել ներկայացուցչական կառավարման մոտեցմանը հակադրում են «կռապաշտությունը»: Պարզապես Հայաստանի ներկայիս պայմաններում, երբ չափազանց բարդ և պատասխանատու է սոցիալ-տնտեսական վիճակը, և նաև արտաքին ասպարեզում առկա են բազմաթիվ ռազմաքաղաքական մարտահրավերներ, տեղի է ունենում Սերժ Սարգսյանի և ՀՀԿ մեծամասնության շահերի բախում:

Սերժ Սարգսյանը չի ցանկանում լինել միակ պատասխանատուն, թեև, իհարկե, ցանկանում է լինել, այսպես ասած, առաջնորդողը և վերջին խոսքն ասողը: ՀՀԿ-ն էլ չի ցանկանում, որպեսզի Սերժ Սարգսյանը վերջին խոսքի իրավունքը պահի իրեն, իսկ ահա պատասխանատվությունը տարածի, այսպես ասած, բոլորի վրա՝ հայտարարելով, որ այլևս անձերը չեն որոշողը:

Ահա այդ պատճառով էլ Սարգսյանի այդ հայտարարություններին ի պատասխան՝ ՀՀԿ-ականները հայտարարում են, որ միակն ու անփոխարինելին կա ու կմնա Սերժ Սարգսյանը: Ընդ որում, այդ իրավիճակում Սարգսյանի համար թվացյալ շահեկան վիճակը իրականում այնքան էլ այդպես չէ, որովհետև նա իրավիճակը պատրաստել է, այսպես ասած, վատթարագույնին, այսինքն՝ իշխանության դե յուրե լծակի կորստին՝ այդ իսկ պատճառով Սահմանադրությամբ ձևավորելով գործնականում բազմաբևեռ համակարգ:

Եվ եթե անգամ նրա առաջնորդության պայմաններում բևեռները լոկ դե յուրե լինեն իրար հակակշռող, իսկ դե ֆակտո ենթարկվեն միակ ու անփոխարինելի առաջնորդին, միևնույն է՝ իրենից դուրս դե յուրե լծակների գոյությունը մշտապես անհանգստացնելու է Սերժ Սարգսյանին, դամոկլյան թրի նման կախված է լինելու նրա գլխին, և նա միշտ ունենալու է մտավախություն, որ բևեռներից որևէ մեկը կարող է որևէ պահի հարվածել թիկունքից:

շարունակությունը՝ կայքում

Ֆրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել ԿարապետյանՀավատացե՛ք, կարճ ժամանակում եվրոպացիներն են օգնելու մեզ՝ հեռացնելու այս իշխանությանը․ Սամվել ԿարապետյանԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՑանկացած քայլ թելադրվում է Ադրբեջանի կողմից, չարիքի իշխանությունն էլ կատարում է․ ԿարապետյանԱյսօր Սյունիքն է վտանգի տակ, նույնիսկ հիմա է մեր ժողովուրդը անտարբեր․ ԿարապետյանՀայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսի ընտրանունՍևան-Դիլիջան թունելում բшխվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարները․ թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել էՍամվել Կարապետյանի հարցազրույցը․ ուղիղՀոկտեմբերի 5-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուՆիկոլ Փաշինյանի` «զիջումներ առանց խաղաղության» քաղաքականության արդյունքը․ Տիգրան Աբրահամյան«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներ«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում պայքարում է ՔԱՌԱԳԼՈՒԽ ՈՒԺԻ դեմ. Անդրանիկ ԳևորգյանՆիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանըԱջ ազդրի հատվածում առկա վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մեկ անձՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ«Մանչեսթեր Սիթի»-ն բողnքարկել է ԱՊԼ-ի որոշումն ու պնդում է իր անմեղությունը«Շվանիձոր․ արդի արվեստի փառատոն». Շվանիձորը՝ ժամանակակից արվեստի և մշակութային երկխոսության հարթակԹրամփը հայտարարել է դիզելային վառելիքի «հսկայական ծավալներ» բաց թողնելու վերաբերյալ Եվրոպայի համաձայնության մասինԿրակոցներ՝ Երևանում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համարՍոցիալական ցանցերը վնասում են ժողովրդավարությանը. Ի՞նչ են ցույց տալիս հարցումներըՄեծ քեռիները կանգնած էին Հայաստանի մեջքին. Ալիևը նորից թիրախավորել է Մինսկի խմբինԱրդյո՞ք իշխանության երազանքն է ոչնչացնել բոլոր ընդդիմադիր քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանն ամեն գնով փորձում է խորացնել Հայաստանի կախվածությունն իր էներգետիկ համակարգից. Արմեն ՄանվելյանԵԽԽՎ զեկույցները, բացի դեկլարատիվ բնույթ կրելուց, պետք է ունենան հստակ հետևանքներ. Արեգ Սավգուլյան
Ամենադիտված