Աղմկահարույց սպանության գործով հետախուզվողներից մեկը հայտնաբերվեց․ մանրամասներ
ՀասարակությունՍեպտեմբերի 14-ին Երեւանում՝ Թուֆենկյան հյուրանոցի մոտ հնչած կրակոցների գործով հետախուզվողներից 60-ամյա Ռաֆիկ Խաչատրյանը մեր տեղեկություններով հայտնաբերվել է:
Նա հայտնաբերվել է Կոտայքի մարզում:
Հիշեցնենք, որ Հանրապետության 48 հասցեում գտնվող հյուրանոցի մոտ՝ 13:30-ի սահմաններում, հնչել են կրակոցներ, որի հետեւանքով ստացած հրազենային վնասվածքներից մեկ անձ՝ 1974 թ. ծնված Գագիկ Մոսինյանը, մահացել է, եւս մեկը՝ 1978թ. ծնված ալավերդցի քերական հեղինակություն Վահագն Աբգարյանը, հրազենային վնասվածքներով տեղափոխվել բժշկական կենտրոն։
Սպանության գործով երեք անձ՝ 60-ամյա Ռաֆիկ Խաչատրյանը, 35-ամյա Ալբերտ Բլբուլյանը եւ 33-ամյա Արմեն Կարադավիդովը հետախուզվում են. քրեական գործի շրջանակներում նրանք ներգրավվել են որպես մեղադրյալներ:
Երկու օր առաջ մամուլում տեղեկություններ շրջանառվեցին, թե հետախուզվողները Այրում–Ջիլիզա մաքսակետով փախել են Վրաստան: