Հայերեն


ՀՀԿ-ում վերադասավորումներ են

Քաղաքականություն

Armlur.am-ը գրում է․

Ակնհայտ է, որ իշխանական վերնախավում լուրջ վերադասավորումներ են ունենում, որոնց արդյունքում, ի վերջո, պետք է գծագրվի, թե ՀՀԿ-ն ինչ դասավորությամբ է մասնակցելու 2017 թվականի ապրիլի 2-ի Աժ ընտրություններին: Բնականաբար իշխանական վերնախավի դասավորության ամենաառաջնային ցուցիչն այն է, թե ով կլինի ՀՀԿ-ի ընտրական շտաբի ղեկավարը: Իշխանությունների ընտրական շտաբի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ դրա ղեկավարը չի կարող սովորական կառավարիչ լինել: Այդ պաշտոնը սովորաբար վստահվում է այն անձին, որն իշխանական բուրգում ռեալ «երկրորդն» է, կամ առնվազն հավակնում է այդպիսին լինել: 2007 թվականից սկսած բոլոր համապետական ընտրություների ժամանակ ՀՀԿ-ի շտաբը ղեկավարել է Հովիկ Աբրահամյանը: Այս ընթացքում տեղի են ունցել երկուական խորհրդարանական եւ նախագահական ընտրություններ ու մեկ սահմանադրական փոփոխությունների հանրաքվե եւ մշտապես հենց Հովիկ Աբրահամյանն է եղել ՀՀԿ-ի շտաբի պետը: Դիտարկենք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Այո»-ի շտաբի կառուցվածքը. ղեկավարը Հովիկ Աբրահամյանն էր, որն այդ պահին զբաղեցնում էր ՀՀ վարչապետի պաշտոնը: Նրա տեղակալներն էին նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Լեւոն Յոլյանը (այդ ժամանակ նա զբաղեցնում էր ՀՀ վերահսկիչ պալատի նախագահի տեղակալի պաշտոնը), ՀՀ ՊԵԿ նախագահ Հովհաննես Հովսեփյանը (նա այդ պահին նախագահի վերահսկողական ծառայության պետի պաշտոնն էր զբաղեցնում), ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը եւ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Կարեն Կարապետյանը: Արդյոք Հովիկ Աբրահամյանը կհամաձայնի 2017-ի ԱԺ ընտրություններում եւս լինել ՀՀԿ-ի շտաբի պետը: Եթե նրան հաջողվեր պահպանել ՀՀ վարչապետի պաշտոնը, ապա կարելի էր վստահաբար ասել, որ հենց նա էլ կլինի ՀՀԿ-ի շտաբի պետը: Սակայն ներկա վիճակում ՀՀԿ շտաբի պետ լինելը նրա դեպքում ինչ-որ առումով նվաստացուցիչ կլինի, քանի որ կստացվի, որ նրան այդ «պաշտոնն» առաջարկում են, որ «պարապ» չմնա: Թերեւս միայն մեկ դեպքում Հովիկ Աբրահամյանի համար շտաբի պետի պաշտոնը նվաստացուցիչ չի լինի, եթե Սերժ Սարգսյանը նրան խոստանա, որ նա միաժամանակ լինելու է ՀՀԿ-ի համամասնական ցուցակի երկրորդ համարը եւ ապագա խորհրդարանում մեծամասնություն կազմելու դեպքում հենց ինքն է լինելու ԱԺ նախագահը: Սակայն նման տարբերակը Սերժ Սարգսյանի համար ռիսկային է, այն պարզ պատճառով, որ 2018-ի ապրիլի 9-ից հետո, երբ կավարտվի Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետն, իշխանության ղեկը կհայտնվի Հովիկ Աբրահամյանի ձեռքում: Նման տարբերակը անձամբ Սարգսյանի համար լի է ռիսկերով: Գործող վարչապետ Կարեն Կարապետյանի դեպքում ՀՀԿ շտաբի պետ լինելու տարբերակը կարող ենք ի սկզբանե բացառել: Ինչպես հայտնի է՝ նորանշանակ վարչապետը պարբերաբար արձանագրում է, որ ինքը քաղաքական գործիչ չէ: Նա այդպիսով փաստացի իրեն հեռու է պահում ապագա ընտրական գործընթացներից: ՀՀԿ-ի ընտրական շտաբի պետի հաջորդ հավակնորդը կարող է լինել Վիգեն Սարգսյանը: Սակայն նրան այդ «պաշտոնում» նշանակելով՝ Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ի ճակատագիրն ամբողջությամբ կվստահի իշխանության երիտթեւին: Շատ փոքր է հավանականությունը, որ նա նման ռիսկի կգնա: Ի վերջո, շտաբի ղեկավարը պետք է կարողանա ոչ միայն ՀՀԿ-ի ֆորմալ կառույցներին կառավարել, այլ նաեւ պետք է այնպիսի մարդ լինի, որը իշխանությունների քրեական թեւի կարկառուն ներկայացուցիչների վրա ազդեցություն կունենա: Վիգեն Սարգսյանը իշխանական համակարգում, երբեւէ նման դիրք ու ազդեցություն չի ունեցել: Մյուս կողմից էլ, եթե իսկապես նա առաջիկայում նշանակվի ՀՀ արտաքին գործերի նախարար, ապա նրա նոր պաշտոնը եւս կխանգարի, որպեսզի նա կարողանա ՀՀԿ-ի շտաբը ղեկավարել: Վիգեն Սարգսյանի՝ ՀՀԿ շտաբի պետ լինելու տարբերակ, թերեւս, մեկ դեպքում է հնարավոր, եթե ի սկզբանե որոշվի, որ նրա նշանակումը ձեւական բնույթ է կրելու հանրության ներկայացնելու նպատակով: Իսկ իրականում ՀՀԿ-ի շտաբի ղեկավարումը Սերժ Սարգսյանն անձամբ կստանձնի: Տեսականորեն ՀՀԿ շտաբի պետ կարող են լինել նաեւ ՀՀ կրթության եւ գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը կամ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: Սակայն նշված անձինք ՀՀԿ-ում ունեցած իրենց դիրքով եւ ազդեցությամբ շտաբի պետի տեղակալից ավելին չեն ձգի: Նրանց նշանակելով եւս Սերժ Սարգսյանը ստիպված է լինելու բոլոր հիմնական հարցերն անձամբ «լուծել»: Մի խոսքով, շտաբի պետի հետ կապված ՀՀԿ-ում ակնհայտ «կադրային սով» է սպասվում: Իսկ ինչպես այն կլուծվի, պարզ կդառնա մոտ ապագայում` ամենաուշը երկու ամսից։

Չելյաբինսկում աշակերտը ազդանշանային ատրճանակnվ կրшկել է դասընկերուհու վրա Դեղերի մաֆիա․ ինչու՞ են Հայաստանում երեք անգամ թանկ դեղերը Վրաստանի համեմատ․ Հրայր ԿամենդատյանԳորիսեցի փոքրիկի և Նարեկ Կարապետյանի գրկախառնությունըԱԹՍ-ն hարվածել է հում նավթ տեղափոխող թուրքական նավին Առնվազն 18 մարդ է զnհվել Բանգլադեշում՝ ավտոբուսի գետն ընկնելու հետևանքով Հարատև հայկական պետությունը ապահովում է մեր՝ հայերիս, շահերը․ Ավետիք Չալաբյան Օրենք -ի հակառակ կողմը. Ատոմ ՄխիթարյանՄեր և «Միասնության թևերի» նպատակն է վերացնել կոռուպցիան և հաստատել արդարություն․ Արմեն ՄանվելյանՊատգամավոր՝ երկու ամսով. Ո՞վ կփոխարինի Վլադիմիր Վարդանյանին Փաշինյանն ավելացնում է հանրությանն ահաբեկելու դոզան ԶՊՄԿ-ում թվայնացումն այն շարժիչ ուժն է, որն արդյունաբերությունը դարձնում է ավելի խելացի, անվտանգ և կայուն. Վարդան ՋհանյանՄեր սահմանների ամրությունը սկսվում է գյուղացուց, և նրանց խնդիրներն ու հոգսերը պետք է լինեն յուրաքանչյուրիս ուշադրության կենտրոնում. Գագիկ ԾառուկյանԱսում են՝ 1.800.000 դրամով մեկ լեղապարկ են վիրահատել․ ինչպե՞ս է դա հնարավոր․ Հրայր Կամենդատյան Փաշինյանի պատերազմի սպառնալիքը բացահայտում է այն աշխարհի որակը, որը նա պնդում է, թե կառուցում է Հայ աշխատավորի կարծիքը. Հրայր ԿամենդատյանՀայաստանի ազգային շահը ենթադրում է հարատև հայկական պետության կառուցում․ Ավետիք ՔերոբյանԱլիևը վախենում է սա ասել․ նա պատվիրակում է իր գործակալ Նիկոլ Փաշինյանին, որ խոսի սրա մասին Հայրենիքը արժեք է, որի համար պետք է ոչինչ չխնայել․ Ցոլակ ԱկոպյանԻնչպիսի՞ն է հանրային տրամադրությունների պատկերն ընտրություններից առաջ. Արթուր Միքայելյանը սոցհարցման տվյալներ է ներկայացրել Պահեստազորի փոխգնդապետի կարճ հիշեցումը Անդրանիկ ՔոչարյանինՄասնակցելու ենք առաջիկա խորհրդարանական ընտրություններին, և մեզ համար կարևոր է ուժերի կոնսոլիդացիան․ Նաիրի Սարգսյան Մենք խեղճությանը հաղթելու ենք, մեր երկիրը դուրս ենք բերելու այս վիճակից․ Գագիկ Ծառուկյան Նախընտրակա՞ն, թե՞ երաշխավորված խաղաղություն. Վահե Հովհաննիսյան Կանազի մշակույթի տան հրդեհը լուրջ կասկածներ է առաջացնում Ո՞վ է հրահանգել բողոքարկել Սանասարյանի արդարացման վճիռը Եվրոպական Միությունը չունի Զապորոժիեի Ատոմակայանին (ԶԱԷԿ) համարժեք ատոմակայան. Չինաստանը գործարկում է Զապորոժիեի Ատոմակայանին (ԶԱԷԿ) համարժեք արևային էլեկտրակայան «Ես լավ գիտեմ խաղաղության գինը և գիտեմ, թե ինչպես ապահովել կայուն, երկարատև և ուժեղ խաղաղություն». մեր հերոս Արթուր Ավանեսյան60 մլն ԱՄՆ դոլար․ Ամերիաբանկը միացել է ՀՀ-ում Firebird-ի արհեստական բանականության տվյալների կենտրոնի կառուցման ֆինանսավորմանը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարությունը Անվտանգության մոլորություն․ երբ սխալ հաշվարկները խորացնում են երկրի խոցելիությունը Ջուրը կա, բայց չկա․ համակարգային ճգնաժամ՝ կառավարման անգործության պայմաններում Երկարատև խաղաղաղությունը սկսվում է այս քայլերից այսօր. Գոհար Ղումաշյան Ինչի՞ է հանգեցնելու գիտության ոլորտի անտեսված վիճակը. «Փաստ» Սահմանադրական փոփոխությունների ճակատագրական հանգրվանը. «Փաստ» «Գործողներին ընտրելու պարագայում Հայաստան չի լինելու». «Փաստ» Խելացի տան արժեքը Հայաստանում Պարզապես օրակարգ թելադրել ու ասելիքը հասցնել հանրությանը. «Փաստ» Նախընտրական ևս մեկ «տեսլական», որի անհրաժեշտությունը մեկ տարի առաջ «բացակայում» էր. «Փաստ» Պաշտպանության նախկին նախարարի անեկդոտը «Նիկոլի զենքի» մասին. «Փաստ» Ժողովուրդը Եկեղեցու հետ է. ի աջակցություն Սուրբ Էջմիածնի ստորագրահավաքը ռեկորդային կարճ ժամանակում 50000 ստորագրություն հավաքեց. «Փաստ» Մենք ձայն ՉԵՆՔ ՏԱ որևէ այլ կուսակցության․ Սամվել Կարապետյանը՝ հաջորդ վարչապետ. Նարեկ ԿարապետյանԱյլևս թույլ չենք լինի․ կունենանք ուժեղ և տևական խաղաղություն. Նարեկ ԿարապետյանՄիլիոնի «վերադարձից» մինչև ռեպարացիաներ․ Բաքվի պահանջները կոշտանում են, Երևանը՝ լռում. Նահապետյան (տեսանյութ) Ֆինանսական գրագիտության դասընթաց ԵՊՀ-ում․ Իդրամ և IDBankԱրցախի վերահայացում․ ինչպե՞ս. ՀայաՔվե Հիմնասյուներ«Ոչ Արեւմտյան Ադրբեջանին» շարժումը բացահայտում է Ադրբեջանի զավթողական ծրագիրը (տեսանյութ)Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը «Խելացի սահմաններից» մինչև ուժեղ դիվանագիտություն. Հայաստանում ներկայացրել են ուժեղ խաղաղության ծրագիրըԱնվտանգային ծրագրերով և մեր ազգի ամբողջ պոտենցիալը համախմբելով՝ Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ ունենալու ենք տեղ արևի տակ. Նարեկ ԿարապետյանՆարեկ Կարապետյանը ներկայացրեց, թե ինչպիսին կլինի բանակը իրենց հաղթանակի դեպքում
Ամենադիտված