Հայերեն


Սերժ Սարգսյանի դավադրությունն՝ ինքն իր դեմ

Քաղաքականություն

shame.am-ը գրում է․

Սերժ Սարգսյանի կադրային որոշումները հիմնականում անբացատրելի են և անհասկանալի: Օրինակ, ոչ ոք չհասկացավ, թե այդ ինչ գիտելիքների, ռազմավարական մտածողության և փորձի տեր էր Արմեն Գևորգյանը (հանրահայտ Արմենչիկը), որ նշանակվեց ԱԽՔ: Երբ այդ պաշտոնը 2008թ. տվեցին Արթուր Բաղդասարյանին, ինչ-որ մի ռացիոնալ հատիկ կար այդ որոշման մեջ` որպեսզի կանխվի դրա միացումը Տեր-Պետրոսյանի «ժողովրդի» հետ: Բաղդասարյանն այն ժամանակ ուներ իր սեփական էլեկտորատը, ինչ-որ մի բան իրենից ներկայացնում էր, այնինչ Արմենչիկը չունի և չի էլ ունեցել նման բարիք: Բայց երբեմն Սարգսյանի կադրային որոշումները բացատրելի են: Օրինակ` վերջինը:

Պարզ է, որ Հովիկ Աբրահամյանից ազատվելը պայմանավորված էր նրանով, որպեսզի 2017-ի ընտրություններից հետո նա չմնա վարչապետ, քանզի 2018-ին նրանից ազատվելն արդեն չափազանց բարդ կլիներ կամ գուցեև անհնար: Ինչևէ, Աբրահամյանը գնաց, Կարապետյանը եկավ, երկրում ոչ մի բան չի փոխվի: Աբրահամյանի հեռանալով կարող ենք միայն փաստել, որ երկրի իշխանությունում պակասեց ևս մեկ բավական ազդեցիկ, իրենից բան ներկայացնող անհատականություն: Կարեն Կարապետյանը չի ունեցել Հայաստանում Աբրահամյանի հենարանին նմանեցվող մի բան: Եվ ամենակարևորն այս հարցում. Աբրահամյանը հեռացավ նեղացած, նրան մոտ կանգնած աղբյուրներն ասում են, թե կտրուկ մերժել է նախագահի առաջարկը` գլխավորել ՀՀԿ նախընտրական շտաբը: Սա նշանակում է, որ այս երկուսի ճանապարհները բաժանվեցին:

Վարչապետի փոփոխությամբ առաջ եկավ որոշ նախարարների դուրսգրման հարցը: Խոսվում էր, թե Սեյրան Օհանյանին ուղարկում են ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, իսկ Նալբանդյան Էդիկին` դեսպան ինչ-որ մի տեղ, իսկ նրա տեղը բերում են Վիգեն Սարգսյանին: Պաշտպանության նախարարի նեղ շրջապատից մեզ հայտնի դարձավ, որ նա կմերժի Մոսկվա գնալու առաջարկը, կհամաձայնի միայն այն դեպքում, եթե նրան խնդրի անձամբ Պուտինը: Օհանյանն ասում է, թե իբր ուզում են ապրիլյան պատերազմի պատասխանատվությունը բարդել իր վրա, ինքն էլ կհեռանա, թող 800 հեկտարն իրենք առանց իրեն հետ բերեն: Եվ երեկ Օհանյանը պաշտոնապես հաստատեց իր վճռականությունը: Լրագրողի հարցին, թե կմերժի արդյոք ՀԱՊԿ-ում աշխատելու առաջարկը, նա կտրուկ պատասխանել էր. «Միանշանակ»: Դե, իսկ խեղճ Նալբանդյան Էդիկն էլ փրկություն է խնդրում Սերգել Լավրովից. ըստ հավաստի տվյալների՝ նա դիմել է ՌԴ ԱԳ նախարարին, որպեսզի նա խնդրի նախագահ Սարգսյանին, որ վերջինս իրեն գործից չհանի հօգուտ Ամերիկայում սովորած ինչ-որ մի ջահելի:

Ինչպես տեսնում ենք, Սարգսյանի շրջապատում, որտեղ վաղուց են բոլորը զրկված ոչ միայն ձայնի, այլև լուռ կարծիքի իրավունքից, նկատվում են լրջագույն դժգոհության նշաններ: Սեյրան Օհանյանը, այդ համեստ, անատամ էակը, արդեն էնքան է հանդգնել, որ շրջապատում ասում է, թե` Սերժի խոսքը իմ տանձին չի, Պուտինն ասի` կգնամ: Երբ Հովիկ Աբրահամյանին հեռացրին Ազգային ժողովի նախագահի պաշտոնից 2011թ., նա կամավոր ու խելոք գնաց ՀՀԿ շտաբ, վարպետորեն կեղծեց ընտրությունները և վերադարձավ իր նախկին աթոռին: Բայց այսօր նա լսել անգամ չի ուզում դրա մասին: Եվ նրան հասկանալ կարելի է, նա պրագմատիկ մարդ է և չի ուզում ծառայել ուրիշի շահերի համար, մանավանդ որ խաբված է. ըստ հավաստի տվյալների՝ դեռ 2014թ. մայիսին, վարչապետ նշանակվելուց առաջ, Աբրահամյանին տրվել են երաշխիքներ առ այն, որ հենց նա էլ կմնա կառավարության գլխին 2017-ից հետո, միայն թե հանրաքվեն անցնի ու երկրի գլխին այլ փորձանքներ չգան:

Նախագահ Սարգսյանի ողբերգությունն այսօր այն է, որ Հայաստանի իշխանությունն այժմ ամենաթույլն է վերջին 25 տարվա ընթացքում, իսկ այդ թույլ իշխանությունը կուտակված է միայն իր ձեռքում, ինքն էլ չունի և չի ունեցել որևէ հենարան, բացի այն մարդկանցից, որոնք այսօր հեռանում են նրանից: Բանն այն է, որ Հայաստանում իշխանությունը միշտ ուժեղ է եղել հզոր անհատականություններով: Տեր-Պետրոսյանի ժամանակ կային Բաբկեն Արարքցյան, Վանո Սիրադեղյան, Հրանտ Բագրատյան, Վազգեն Սարգսյան, Սերժ Սարգսյան, հետո նրանց միացավ Ռոբերտ Քոչարյանը: Անկախ նրանից՝ դրական կերպարներ են սրանք, թե բացասական, մի բան միանշանակ է այս հարցում` նրանք բոլորը եղել են հզոր անհատականություններ և հեղինակություններ: Քոչարյանի ժամանակ կային Սերժ Սարգսյան, Աղվան Հովսեփյան, Անդրանիկ Մարգարյան, Երվանդ Զախարյան, Գորիկ Հակոբյան, Հայկ Հարությունյան, Հովիկ Աբրահամյան և այլք: Սրանք այն մարդիկն էին, որ լրջագույն հենարան էին Քոչարյանի համար, Քոչարյանն ամեն րոպե կօգտագործեր նրանց պոտենցիալը և դուրս կգար ամենաբարդ իրավիճակից: Իսկ ո՞ւմ ենք տեսնում այսօր Սերժ Սարգսյանի կողքին: Գեորգի Կուտոյանի՞ն: Արթուր Դավթյանի՞ն: Ո՞ւմ վրա է հենվելու Սարգսյանը, եթե երկրում տեղի ունենա, ասենք, 2004-ի կատակլիզմի նման մի բան: Մանվել Գրիգորյանի՞, թե՞ Վիգեն Սարգսյանի:

Սարգսյանին ռեալ մեկ հենարան է մնացել, որն էլ, իր հերթին, ի վիճակի է «հենարանություն» անել միայն իր անձնական հեղինակության հաշվին: Դա Գասպարյան Վովան է: Առանց չափազանցության պետք է ասել, որ ոստիկանությունը կատարում է իր առաքելության «քաղաքական» մասը միայն Գասպարյանի շնորհիվ: Ոստիկաններն էլ են ասում, թե` Վովան լավ տղա է, ջիգյարով է, ճղվում է մեջտեղից, դե, ինչ անենք, մենք էլ պիտի կողքը մնանք, էլի՛… Բայց խոսք կա, որ Կուտոյանի պես մեկին էլ Սարգսյանը բերելու է Գասպարյանի տեղը, տեսնենք, թե ինչ կլինի առաջիկայում: Ասենք, որ մշուշոտ է նաև Գագիկ Բեգլարյանի ապագան...

Փաստորեն, երկրում հասունանում է խռովություն: Բայց դա՝ այդ բունտը, կլինի առանց որևէ գործողության, դա ավելի շատ կլինի բոյկոտ, այսինքն` մարդիկ կասեն Սարգսյանին. «Ախպեր ջան, մենք քեզնից գոհ ենք, նեղացած չենք, մենք կնստենք մեր տները, 2017-ի ընտրություններն էլ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ դու կեղծիր Կուտոյանի, Դավթյանի, Յոլյանի, Աշոտյանի, Ավագյան Կարենի ու մյուս ջահել փուչիկներիդ հետ, մեզնից հեռու»: Եվ սա ռեալ հեռանկար է: Քանզի, երբ Սեյրան Օհանյանը, որը նաև Ռուզաննա Խաչատրյանի ամուսինն է, ասում է, թե քո խոսքն իմ տանձին չէ, ուրեմն գործը լուրջ է:

Հայաստանի նման կոռումպացված, անարդար և անհաջող երկրում իշխանությունը պետք է հենվի կամ հանրությանը (իսկ կոռումպացված երկրում դա լիովին հնարավոր է, լավագույն օրինակը Ռուսաստանն է), կամ հեղինակություն վայելող անհատականություններին: Սերժ Սարգսյանն ի ծնե չի ունեցել հանրության աջակցությունը, դե, իսկ թե ինչպես նա վարվեց երկրորդների հետ, առանց դրանց տեղը որևէ նորմալ բան աճեցնելու` ակնհայտ է: Հիմա հնարավո՞ր է ինքնակործանման ավելի լավ տարբերակ մշակել: Կարծում ենք` ոչ:

Հետգրություն 1

Ցանկացած նախագահ պիտի ունենա իր ինտելեկտուալ հենարանը, որը նույնպես անհրաժեշտ է, ինչպես հեղինակավոր անհատականությունները, քանզի պետությունում երբեմն պետք է անել նորմալ գործեր: Նախագահ Սարգսյանի ինտելեկտուալ բանակից մենք չլսեցինք որևէ կենդանի միտք, իրականության հետ կապ ունեցող որևէ գաղափար: Շնորհիվ այդ բանակի ջանքերի մենք ունեցանք Գարեգին Նժդեհի արձանը Երևանում, որն արդեն գլխացավ պատճառեց աշխարհում, իսկ ապագայում կդառնա Հայաստանի համար շատ խոցելի թեմա, երբ որ Արևմուտքում Հայաստանին ճնշելու անհրաժեշտություն առաջանա: Էլ ի՞նչ մենք տեսանք նախագահականում և դրա մերձակայքում թաքնված ու եվրոպաներում սովորած այդ կրթված անձանցից: Այսօրվա հեռուստաեթերը, հանրային կարծիքի վերաբերմունքն առ իշխանություն և Հայաստանի Հանրապետություն` ահա և այդ բանակի գործունեության վառ արգասիքը:

Հետգրություն 2

Գեորգի Կուտոյանը ԿԳԲ-ի դիրեկտոր, Արթուր Դավթյանը` գլխավոր դատախազ, Գալուստ Սահակյանը` ԱԺ նախագահ, Արմենչիկը` Անվտանգության խորհրդի քարտուղար, այն էլ` Ազգային, Կարեն Կարապետյանը` վարչապետ, և այս ամենի արդյունքում էլ Հայաստանի Հանրապետությունը` ապագա Սինգապուր (1959 թվականի): Ռուսը նման դեպքերում ասում է` не х...я себе...

Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել Կարապետյան
Ամենադիտված