«Սպորտը յուրաքանչյուրի համար» ծրագրի հերթական հյուրն էր դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը
ՍպորտՍիրված և ճանաչված անձինք շարունակում են իրենց այցելությունները «Սպորտը յուրաքանչյուրի համար» ծրագրի մասնակից հենաշարժողական խնդիրներ ունեցող պատանիներին։ Այս անգամ նրանց հյուրընկալվել էր դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը՝ իր անբաժան կիթառի հետ միասին։ Հանդիպումը լի էր իմպրովիզացիոն երաժշտական համարներով, ինչը բավականին բարձրացրեց պատանիների տրամադրությունը։ Սակայն նրանց համար ամենակարևորն ու ուսուցողականը Անահիտի հետ ունեցած զրույցն էր, որի ընթացքում դերասանուհին անկեղծորեն պատմեց իր անցած ուղու դժվարությունների, ընտանեկան կյանքի և աշխատասիրության մասին, որի շնորհիվ կարելի է հաղթահարել յուրաքանչյուր բարդություն։
Հուսանք, որ դերասանուհու օրինակը վարակիչ կլինի պատանիների համար, ու նրանք էլ կկարողանան պայքարել իրենց երազանքներին հասնելու համար։