Վարչապետին զրպարտու՞մ էին․ դաշնակցական նախարարը խոստովանեց՝ նա կապ չունի
ՀասարակությունԿրթության և գիտության նախարարությունում հրավիրված ասուլիսին ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն անդրադարձավ ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգին: Հիշեցնենք, որ ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգում նշված է, որ վարչապետի հանձնարարականով ԿԳՆ-ն մշակել է դպրոցներում ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգ: Միևնույն ժամանակ սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում վարչապետ Կարեն Կարապետյանը նշել էր, որ ինքը ռուսաց լեզվի հետ կապված որևէ հանձնարարական չի տվել: Լևոն Մկրտչյանը նշում է, որ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ասել՝ «ստեղծեք ռուսաց լեզվի հայեցակարգ», վերջինիս հանձնարարականը վերաբերել է օտար լեզուների դասավանդման հայեցակարգում որակական փոփոխություն առաջացնելուն:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: