Սիրուշոն չի իմացել, որ կոչում է ստացել
LifeԵրգչուհի Սիրուշոն շնորհակալություն է հայտնել` ՀՀ Վաստակավոր արտիստի կոչմանն արժանանալու համար: Սոցիալական ցանցերի իր էջերում նա հրապարակել է հրամանագրի լուսանկարը եւ գրառում կատարել:
«Շնորհակալ եմ»,- գրել է նա:
Սեպտեմբերի 21-ին, քանի դեռ շոու-բիզնեսի, մշակույթի, սպորտի եւ մի շարք այլ բնագավառների ներկայացուցիչները Սերժ Սարգսյանից ստանում էին իրենց պարգեւները, Սիրուշոն ավագ որդու՝ Ռոբերտի հետ մեկնում էր Հայաստանից: Նա աjդ մասին գրառում էր կատարել եւ լուսանկարներ հրապարակել սոցիալական ցանցերի իր էջերում: Life.tert.am-ի հետ զրույցում Սիրուշոյի մայրը՝ երգչուհի Սյուզան Մարգարյանը, նշել է, որ լրատվամիջոցներից է տեղեկացել պարգեւի մասին, եւ որ իր աղջիկն էլ այդ մասին չի իմացել, այլապես գուցե հետաձգեր մեկնումը: