Հայերեն


«Հմի չե՞ս զզվի քեզնից, որ 2-րդ աղջիկն ունեցար»

Հասարակություն

Նելլի Բաբայան, «Առավոտ» / «Հղի ունեինք՝ 2 աղջիկ ուներ, 3-րդին էր սպասում: Մի օր եկավ ասաց, թե՝ ինձ հաշվառումից հանեք, էլ հղի չեմ, ընդհատել եմ, էլի աղջիկ էր: Ամուսինս ասեց՝ մեզ պետք չի, հանես, նոր կգաս մոտս՝ Ռուսաստան», «Ախալքալաքից մի կին կար, 3 տարի մոտս բուժվում էր անպտղությունից, հետո վերջապես հղիացավ, իմացան աղջիկ էր՝ ընդհատեցին», «Մի կին կար, ահագին մեծ հղիություն էր, ընդհատեց Երեւանում, քանի որ ամուսինը ասեց՝ կբաժանվեմ»: Սրանք Գյումրիում եւ Ապարանում աշխատող գինեկոլոգների ներկայացրած դեպքերն են սեռով պայմանավորված հղիության ընդհատման մասին, որոնք պատմել են «Ինչպես տղա ունենալ. արու զավակի նախընտրության մշակութային պրակտիկաները Հայաստանում» հետազոտության շրջանակներում: Հետազոտությունը կատարվել է «Վորլդ Վիժն Հայաստանի» նախաձեռնությամբ, այն իրականացրել է Ռուզաննա Ծատուրյանը: Այս հետազոտությունը իրականացվել է Հայաստանի 4 մարզերի՝ Արագածոտնի, Շիրակի, Տավուշի եւ Գեղարքունիքի 11 համայնքներում: Չնայած Հայաստանում անցյալ տարվանից արգելված է պտղի սեռով պայմանավորված ընդհատումը, այնուամենայնիվ, ընտանիքները, որոնք նախապատվություն են տալիս տղա երեխային, դիմում են տարբեր միջոցների, որպեսզի ազատվեն աղջիկ երեխայից: Նշենք, որ «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» օրենքով՝ յուրաքանչյուր կին ունի հղիության արհեստական ընդհատման (աբորտի) իրավունք մինչեւ 12 շաբաթական ժամկետը: Այս ժամկետն է ընտրված, քանի որ հենց 12, բայց երբեմն էլ 11 շաբաթական հղիության ժամանակ է պարզվում պտղի սեռը: «Չնայած փոփոխություններին եւ օրենսդրորեն ամրագրված սահմանափակումներին՝ տղա երեխայի նախընտրության խորը ե կայունացած մշակութային սովորույթներով պայմանավորված, հայաստանյան ընտանիքներում շարունակում են կիրառել պրակտիկաներ, որոնց օգնությամբ փորձում են պլանավորել կամ կանխորոշել ապագա երեխայի սեռը: Այս պրակտիկաներից որոշները ավանդական են, որոշները՝ նորամուծություններ»,- գրված է հետազոտությունն ամփոփող զեկույցում: Ըստ դրա՝ թեեւ օրենքով արգելվել է սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումը, սակայն սրան զուգահեռ կարող են ակտիվանալ ու կիրառվել պտղի սեռը պարզելու ու հղիության արհեստական ընդհատման այլընտրանքային մեթոդները: Ընդ որում, սեռով պայմանավորված աբորտի արգելքը ունեցել է, կարելի է ասել, բացասական ազդեցություն եւս: Օրինակ՝ ինչպես պարզվել է հետազոտությունից, «պտղի սեռով պայմանավորված արհեստական ընդհատումները թիրախավորելու արդյունքում՝ այն ընտանիքները, որոնք, այնուամենայնիվ, իրականացնում են աղջիկ երեխայի «զտումներ», այս տեղեկությամբ չեն կիսվում հարեւանների, ազգականների հետ, ինչի արդյունքում երեւույթը «թաքնվում է» եւ քննարկումների համար աստիճանաբար «վերանում»: Հետազոտությանը մասնակցած տղամարդիկ, ինչպես զեկույցում է գրված, ընդգծված անտարբեր են եղել աղջիկ երեխայի մասին հարցազրույցներում: «Հիմա առանց պլանավորելու երեխա ունենում են մենակ աղքատ ընտանիքները, քանի որ պետությունը երեխու փող ա տալիս, ունենում են՝ վարկեր փակում»,-այսպիսի կարծիք է հայտնել հետազոտության ժամանակ Արագածոտնի բնակիչներից մեկը: Իսկ տղա երեխա ունենալու նախապատվության պատճառները բազմազան են, ինչպես բազմաթիվ հետազոտություններ ու փորձագետներ են փաստել՝ դա պայմանավորված է հայրիշխանական հասարակությամբ, սոցիալ-տնտեսական պայմաններով, գենդերային անհավասարությամբ, կնոջ դերի թերագնահատմամբ եւ շատ այլ պատճառներով: Եվ չնայած կենսաբանորեն տղամարդն է պատասխանատու պտղի սեռի համար, այսինքն՝ ինչպես զեկույցում է գրված՝ «բացառապես տղամարդու սերմնաբջիջների քրոմոսոմային համադրությամբ է պայմանավորվում երեխայի սեռը», այնուամենայնիվ, հայ հասարակությունում պտղի սեռի համար մեղադրում են կնոջը: Զեկույցի հեղինակը նկատում է՝ «Դեռեւս մինչ հղիությունը, հղիության ողջ ընթացքում, ծննդաբերությունից հետո եւ հատկապես աղջիկ երեխաներ ունեցող կանայք մշտապես քննադատվում են: «Ո՞վ է պատասխանատու երեխայի սեռի համար» հարցին կանայք շշուկով պատասխանում էին՝ «Տղամարդը, ցորեն է ցանում, գարի՞ հնձում»:Ըստ զեկույցի՝ թիրախավորվում են նաեւ այն կանայք, որոնք ունեն միայն քույրեր. նրանց մեղադրում են՝ «մորը կքաշի՝ մենակ աղջիկ բերող լինի»: Իսկ ահա տղա ունենալու համար կնոջը մի լավ գովաբանում են: «Ախպորս 3 աղջիկ ունի, ամեն երեխու ծնվելուց առաջ հերս ախպորս կըսեր՝ սոխ կեր: Ախպերս էլ՝ զզվիմ գը: Հետո օր 2-րդ աղջիկն ունեցավ, հերս կըսեր՝ ըբը հըմի չե՞ս զզվի քեզնից, որ 2-րդ աղջիկն ունեցար»,- զեկույցում մեջբերված են Ամասիայի բնակիչներից մեկի խոսքերը: Անցանկալի աղջիկ երեխաներից ազատվելու համար շատ հղիներ դիմում են ժողովրդական միջոցների, քանի որ արգելված է պտղի սեռով պայմանավորված ընդհատումը: Զեկույցում նշված այդ մեթոդներից են՝ «Հետազոտության մասնակիցների շրջանում հայտնի վիժեցնող մեթոդներն են տարբեր թուրմերի պատրաստումը՝ կոնյակով, պղպեղով կամ կոնյակով ու ասպիրինով, 10 հատ կճեպով եփած ձու ուտելը, ֆիզիկական ծանրաբեռնվածության արդյունքում վիժումը՝ բարձր տեղից ցատկելը, ծանր իր բարձրացնելը, փորը տրորելը, հեշտոցում տարբեր իրեր, դեղեր կամ մթերք տեղադրելը»: Բժշկական աբորտի դիմող կանայք, ինչպես զեկույցում է գրված, միայնակ են առերեսվում աբորտին, նրանց ամուսինները սովորաբար չեն ուղեկցում հիվանդանոց: Ըստ զեկույցի՝ «Հարցազրույցների նյութերը ցույց տվեցին, որ մարզային բժշկական փոքր կենտրոններում սեռով պայմանավորված աբորտներ չեն անում, մասնակիցների կարծիքով՝ մարզային բուժկենտրոններում, որտեղ հնարավոր է աբորտ անել, գաղտնի են անում, առանց գրանցման, երեկոյան ժամերին կամ ոչ աշխատանքային օրերին, բժիշկներին վճարելով 15 հազարից մինչեւ 30 հազար դրամ, լրացուցիչ ավելացնելով 10 հազարական դրամ՝ 12 շաբաթից հետո ամեն շաբաթի համար: Որոշ դեպքերում երեւանյան բուժկենտրոններն առաջարկում են համակցված ծառայություն՝ սեռի ստուգում եւ ուղեկցող աբորտ՝ անցանկալի սեռի պտղի դեպքում»: Ընդ որում, հետազոտության հարցադրումներին ի պատասխան՝ որեւէ մտահոգություն չի հնչել սեռով պայմանավորված հղիությունն ընդհատող կանանց հոգեբանական եւ ֆիզիկական վիճակի մասին: Զեկույցն ամփոփվում է հարցման մասնակից մի կնոջ՝ «Տղան պարտադիր է, աղջիկն՝ անհրաժեշտություն» խոսքով, նկատի ունենալով՝ տղա են ունենում, էլի մենակ են մնում, տղան գնում է Ռուսաստան, իսկ աղջիկն ավելի սրտացավ է, ու նա է ծնողներով հետաքրքրվում:

ԱԺ-ում ՔՊ-ի հրահրած միջադեպի նպատակը հանրության ուշադրությունը ազգային անվտանգությանը սպառնացող իրենց ձախողված քաղաքականությունից շեղելն էր. Մարիաննա Ղահրամանյան25-ամյա վարորդը «Ford Tranist»-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել էՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՈ՞վ է պատասխանատվություն կրելու Շաքիում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման համարՍտամբուլի ավագ դպրոցներից մեկում դանակահարություն է տեղի ունեցել. մեկ աշակերտ մահացել է, յոթը՝ վիրավորվելՓաշինյանը վաճառում է մեր խաղաղությունը, այդ ճշմարտությունը բացահայտեց ադրբեջանցի զինվորի հետ կատարված միջադեպըԵս շատ հպարտ եմ իմ տղեքով, իրանց ցավը տանեմ․ Եղիշե ՄելիքյանԳեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայումԴուք անգերազանցելի եք թելադրություն գրելու մեջ. թելադրողը Թուրքիան և Ադրբեջանն է, իսկ թեման՝ «Հայրենիքի դավաճանությունը». Արեգա ՀովսեփյանՓարիզում ուսանողների բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազԻ՞նչ է անում կառավարությունը, երբ ադրբեջանցիները գալիս են. ՅոլյանՍպասո՞ւմ եք, որ ադրբեջանցի զինծառայողը դպրոց մտնի, որ նոր միայն ապահովեք մեր անվտանգությունը. Մամիկոն Ասլանյան ՔՊ-ական ԱԺ նախագահը քաղաքական գնահատական չտվեց զինված ադրբեջանցու՝ հայ կնոջ վրա կրակելու միջադեպին, հավանաբար, «խաղաղության» խնամքի շրջանակում. Մարիաննա Ղահրամանյան Տիգրանաշենը երբևիցե օրինական կերպով չի փոխանցվել Ադրբեջանին. Ավետիք ՉալաբյանԶՊՄԿ-ի նոր նախագիծը Արծվանիկի պոչամբարում Հայկական ապրանքները երբեք այն ծավալով, որ գնացել են Ռուսաստան, ԵՄ չեն գնալու. Հրայր ԿամենդատյանԺողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանՀայի վրա կրակած ադրբեջանցին պետք է գնա ԱԱԾ պադվալ. Նարեկ Կարապետյան Ժողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանԱրցախի մասին անդադար պետք է բարձրաձայնենք աշխարհի ուշադրությունն այդ հարցից չշեղելու համար. Աննա ԿոստանյանՓաշինյանի խայտառակության գագաթնակետը. Նարեկ Կարապետյան Իշխանությունը ծաղրում է իր քաղաքացիների անվտանգությունը. Դավիթ Ղազինյան Սյունիքի մարզում ադրբեջանցու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը հետաքննելու համար պետք է ստեղծվի քննիչ հանձնաժողով. Տիգրան ԱբրահամյանԻշխանությունը վազում է պաշտպանելու ադրբեջանցիներին՝ սեփական քաղաքացիներին պաշտպանելու փոխարեն Այն նույն պահին, երբ ադրբեջանցի զինվորը կրակում էր հայ կնոջ վրա, ՊՆ նախարարը զբաղված էր քարոզարշավով. Նարեկ ԿարապետյանՅունիբանկն առաջարկում է դոլարային պարտատոմսեր՝ տարեկան 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ Շաքիում տեղի ունեցածից հանրային ուշադրությունը շեղելու համար ՔՊ-ն դիմեց խուլիգանության ու սադրաբքի. Ռուբինյանը անհաղորդ էր իրավիճակին. Մարիաննա Ղահրամանյան«Ապրելու քվե» դաշինքն ունի նոր գաղափարներով երիտասարդ թիմ. Լևոն ԱրշակյանՄիանում եմ բաց նամակ-պահանջին. Ավետիք ՉալաբյանԱմեն անգամ, երբ խոսում ենք ադրբեջանցիներին արվող զիջումների մասին, նրանք սկսում են հարձակվել մեզ վրա. Տիգրան ԱբրահամյանԱյն մասին, թե ինչ ցույց տվեց Սյունիք թշնամու դիվերսանտի ներթափանցումը. Ավետիք Չալաբյան Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ» «Քննիչ հանձնաժողով» ստեղծելու այնքան պատճառ կա... «Փաստ» Երբ «խաղաղություն» ասելով՝ հասկանում են հնազանդություն. «Փաստ» «Հայերի նկատմամբ ատելությունն ու թշնամանքը չի նահանջել, այս պայմաններում խաղաղության մասին խոսելը կարող է դիտվել միայն ցանկությունների համատեքստում». «Փաստ» Ո՞ւմ վրա է Մեղրիում ՔՊ-ն հույսը դրել, և ո՞վ է ստվերային ղեկավարելու համայնքը. «Փաստ» Ի վերջո, ինչպե՞ս է սահմանը հատել ադրբեջանցի զինծառայողը. «Փաստ» Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1,3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար «Փաստ» Արթիկում թեժ ընտրապայքար է սպասվում. ընդդիմությունն ունի ՔՊ-ին իշխանազրկելու հնարավորություն «Փաստ» Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ» Ադրբեջանը թեստ է անում, իսկ այս իշխանությունը մի ադրբեջանցու չի կարողանում տիրություն անել, սահմաններն ինչպես է բացելու. Նարեկ Կարապետյան Երևանում կայացել է «Հայ անվանի բժիշկ և առաջատար երիտասարդ բժշկաշխատող» հեղինակավոր մրցանակաբաշխությունը«Բարսելոնան» նոր պայմանագրեր կկնքի երեք ֆուտբոլիստի հետՀոկտեմբերի 6/7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըԱնձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
Ամենադիտված