Վարչապետը հրահանգել է Կառավարության «զզվելի ոսկեզօծ սենյակները» բերել խորհրդային ոճի ճաշակով, մեղմ, մինիմալիստական տեսքին
Քաղաքականություն«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը ընդամենը մի քանի օր վարչապետի լիազորությունները ստանձնելուց հետո հայտարարել է, որ զզվում է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողմից կառուցված մոտ միլիոնավոր դրամների հասնող ոսկեզօծ սենյակներից եւ դահլիճներից, եւ հրահանգել է նվազագույն ծախսերով դահլիճները բերել նախնական տեսքի՝ խորհրդային ժամանակներում կառուցված մինիմալիստական ոճի լուծումներով եւ մեղմ հարդարանքով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում