Դանակահարություն Երևանում. կասկածվողը կին է
Բաց մի թողեք
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ անցած գիշեր դանակահարություն է տեղի ունեցել Մաշտոցի պողոտայում, դանակահարվածը վնասվածքով տեղափոխվել է «Արամյանց» բժշկական կենտրոն։
Մեզ հաջողվեց պարզել, որ դանակահարվածը 49 տարեկան է, «Երևան Գազ»-ի աշխատակից և բժշկական կենտրոն է տեղափոխվել ժամը 23-ի սահմաններում՝ «կրծքավանդակի առաջնային պատի կտրած-ծակած վերք ձախից» ախտորոշմամբ։
Վիճաբանությունը տեղի է ունեցել Մաշտոցի պողոտայի թիվ 15 շենքի հարակից այգում, որին, ըստ շրջանառվող տեղեկությունների մասնակից են եղել նաեւ կանայք եւ նրանցից մեկն էլ դանակով հարվածել է։
Նշանակվել է Դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է հետաքննություն։