Հայ երիտասարդը Россия 1-ի ուղիղ եթերում ամուսնության առաջարկություն է արել սիրելիին
ԱշխարհՀայ երիտասարդը Россия 1-ի ուղիղ եթերում ամուսնության առաջարկություն է արել իր ընտրյալին: Սարգիսն ու Նարինեն հանդիպել են մի քանի տարի առաջ: 2 ամիս հետո Սարգիսն ամուսնության առաջարկ է արել աղջկան, սակայն վերջինս մերժել է: Որոշ ժամանակ անց Սարգիսը որոշել է երկրորդ անգամ առաջարկություն անել, սակայն որպեսզի այս անգամ այն ավելի տպավորիչ լինի, որոշել է մատանիով հայտնվել ուղիղ եթերում: Եթերից մի քանի ժամ հետո հայ երիտասարդն իր սիրելիից դրական պատասխան է ստացել: