Տեսանյութ Երևանում տեղի ունեցած շղթայական ավտովթարից
ՀասարակությունՍեպտեմբերի 22-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:15-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում ՝«Երևան Մոլ» առևտրի և զվարճանքի կենտրոնի մոտ, Mercedes մակնիշի 84 AM 444 համարանիշի ավտոմեքենան բախվել է կայանված վիճակում գտնվող Nissan մակնիշի 34 QZ 534 համարանիշի ավտոմեքենային, վերջինս էլ՝ կրկին կայանված վիճակում գտնվող Mitsubishi մակնիշի 20 UU 424 համարանիշի ավտոմեքենային: Mercedes-ը նաև տապալել է վճարովի կայանատեղիի ցուցանակը և հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննիչ Վարդան Սարգսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում են վարորդների ինքնությունը։