«Սպորտը յուրաքանչյուրի համար» ծրագրի հյուրերն էին սիրված դերասաններ Գրիգոր Դանիելյանն ու Գարիկ Սեպխանյանը
ՍպորտՀայտնի մարդկանց հյուրընկալելու շարքը «Սպորտը յուրաքանչյուրի համար» ծրագրում եզրափակվեց մասնակիցների համար իսկապես անականկալ և չափազանց ուրախ հանդիպումով։ Դերասան-սցենարիստներ Գրիգոր Դանիելյանն ու Գարիկ Սեպխանյանը հենաշարժողական խնդիրներ ունեցող պատանիների օրը վերածեցին իսկական տոնի՝ ծիծաղի տեղատարափ, անկեղծ ու անմիջական շփում․․․
Հանդիպումն, իհարկե, մասնակիցների համար նշանակալից էր նաև իր լուրջ ու կարևոր զրույցով և դերասանների տված խորհուրդներով։ Նրանք հատ առ հատ անդրադարձան պատանիներից յուրաքանչյուրի նախընտրած մասնագիտությանն ու այդ մասնագիտությունների հեռանկարներին։