Իրաքյան Քուրդիստանում սկսվել է անկախության հանրաքվեն
ԱշխարհԻրաքյան Քուրդիստանում տեղական ժամանակով ժամը 8-ին մեկնարկել է անկախության հանրաքվեն: Այն կավարտվի երեկոյան 18-ին: Քրդական լրատվամիջոցները հայտնում են, որ ընտրատեղամասերի առաջ երկար հերթեր են գոյացել, քանի որ մարդիկ առավոտվանից շտապում են քվեարկության:
Այլ երկրների քրդական համայնքներում քվեարկությունն սկսվել է սեպտեմբերի 23-ին և դեռևս շարունակվում է: Ըստ նախնական արդյունքների՝ արտասահմանում քվեարկածների 98%-ը «այո» է ասել անկախությանը:
Հանրաքվեի նախնական արդյունքները հայտնի կլինեն ընտրատեղամասերը փակվելուց հետո 24 ժամվա ընթացքում:
Քվեաթերթիկում քրդերենով, արաբերենով, թուրքմեներենով և ասորերենով հետևյալ հարցն է գրված՝ «Ցանկանու՞մ եք, որ Քուրդիստանի շրջանը և շրջանի կառավարումից դուրս գտնվող քրդական տարածքներն անկախ պետություն դառնան»: Հանրաքվեի մասնակիցները պետք է նշեն այո կամ ոչ: