Թուրքիայում զբոսաշրջիկ է սպանվել
ԱշխարհԹուրքիայում մատուցողի հետ կռվի հետևանքով մահացել է 28-ամյա բելառուս զբոսաշրջիկ, այս մասին հայտնում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը:
Ըստ նախնական տվյալների՝ Բելառուսի քաղաքացի հանդիսացող Վիկտոր Խալադկոն, որը կնոջ հետ իր հանգիստն էր անցկացնում Թուրքիայի հարավ-արևմուտքում գտնվող Մուղլա նահանգի Մարմարիսի շրջանում, ուշ երեկոյան որոշել է այցելել հյուրանոցի բար, որն այդ ժամին արդեն փակ է եղել: Զբոսաշրջիկը պահանջել է այդտեղ աշխատող 17-ամյա մատուցողից սպասարկել իրեն, վերջինս հրաժարվել է:
Կողմերի միջև ծագած կռվի հետևանքով երիտասարդ մատուցողը մի քանի անգամ դանակահարել է Խալադկոյին, հիվանդանոց տեղափոխվելուց հետո նա մահացել է:
Մատուցողը ձերբակալվել է, փաստի առթիվ տարվում է հետաքննություն: