Հարձակում Ռուսաստանի դեսպանատան վրա
ԱշխարհԱնհայտ անձինք ծխարձակող գնդակներ են նետել Կիևում ՌԴ դեսպանատան տարածք և շենքի ուղղությամբ կրակել հրավառության սարքավորումներով: Բողոի ակցիայի նպատակն է՝ ամեն կերպ խանգարել դեսպանատանը ընտրատեղամասերի կազմավորմանը: Ուկրաինայի ոստիկանությունը դեպքի կապակցությամբ գործ չի հարուցել, իսկ երկրի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը տեղի ունեցածը փոքր միջադեպ է որակել: ՌԴ Պետդումայի ընտրությունները տեղի են ունենալու սեպտեմբերի 18-ին: ՌԴ քաղաքացիները, ովքեր գտնվում են Ուկրաինայի տարածքում և ցանկանում են քվեարկել այդ երկրում կազմակերպված ընտրատեղամասերիում, կարող են հանդիպել դժվարությունների: Կիևը հայտարարել է, որ կհամաձայնի երկրի տարածքում քվեարկություններ կազմակերպել միայն այն պայմանով, որ Ղրիմում Պետդումայի ընտրություններ տեղի չունենան: Չնայած դեսպանատան վրա կատարված հարձակմանը, ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի տարածքում տեղի կունենան Պետդումայի ընտրություններ: