Շիրակի պետական համալսարանում սկանդալային իրավիճակ է
ՀասարակությունՇիրակի պետական համալսարանում սկանդալային իրավիճակ է: Այս մասին քիչ առաջ armtimes.com-ի խմբագրություն է ահազանգել Շիրակի պետական համալսարանի ընդհանուր բաժնի նախկին վարիչ եւ ռեկտորի ընդունարանի նախկին գործավարուհի Լենա Խաչատրյանը եւ տեղեկացրեց, որ գործող ռեկտոր, ՀՀԿ-ի Շիրակի մարզային կառույցի ղեկավար Սահակ Մինասյանն իրեն անհիմն ազատել է աշխատանքից:
«2016-ին եկավ պարոն Մինասյանը, եւ մեկ ամիս անց սկսեց հաշվեհարդար տեսնել: Ասում էր`սրա հետ ես կանգնած, նրա հետ ես խոսում եւ այլն: Անձնական վիրավորանքներ էր ինձ հասցնում: 2016 թվականին ինչ-որ ծանուցում կորավ: Դա պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանի ծանուցումն էր, որը ես չեմ տեսել: Դա կադրերի բաժնի աշխատանքի մեջ է մտնում: Այդ ծանուցումն իր համար պարզապես պատրվակ եղավ, որ ինձ աշխատանքից ազատի: Մինչեւ 2016 թվականի դեկտեմբերի վերջ ինձ ասում էր`գող ես, ծանուցումը դու ես գողացել: Ես ամեն օր լացով աշխատանքի եմ գնացել, լացով ետ եմ եկել: 2017 թվականի հունվարին Մինասյանը, ուսումնամեթոդական վարչության պետը եւ ռեկտորի օգնական Անահիտ Հովհաննիսյանը կանչեցին եւ ասացին, որ դիմում գրեմ: Նրանց ասացի, որ չեմ ուզում գրել, ազատվել, քանի որ ծանուցումը ես չեմ վերցրել: Մինասյանի օգնական Անահիտ Հովհաննիսյանն ասաց, որ մենք գիտենք, որ դու չես վերցրել, մեզ քո պաշտոնն է պետք, գրի, ազատվի: Նրանք ինձ ազատել են ու ծանուցման մեջ գրել են`նոր հաստիքացուցակով Ձեր մասնագիտությանը համապատասխան աշխատանք չենք կարողանում առաջարկել: Սահակ Մինասյանը գիտխորհրդի նիստի ժամանակ ասել է, թե մի հոգի կար`չխաղաց մեր խաղի կանոններով, ազատեցինք: Ինչու՞ բուհը կազինո է: Նրանք ինձ ազատել են եւ պատճառաբանում են, որ ես նախկին ռեկտոր Վարդեւան Գրիգորյանի մարդն եմ»,- armtimes.com-ի հետ զրույցում ասաց Լենա Խաչատրյանը:
շարունակությունը՝ կայքում