Արա Մարտիրոսյանն՝ իր սիրո և գնալու պատճառների մասին
LifeՎերջին տարիներին Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակվող և ստեղծագործող երգիչ Արա Մարտիրոսյանն այս օրերին Հայաստանում էր գտնվում: Այցելության նպատակը սեպտեմբերի 21-ին Հայաստանի անկախության 26 ամյակին նվիրված համերգային միջոցառմանը մասնակցությունն էր:
«Ես Հայաստան հաճախ եմ գալիս, մեծամասամբ անհատական այցեր են լինում, ոչ պաշտոնական հրավերներ: Այս անգամ կնոջս ուղեկցությամբ էի Հայաստանում, տոնական միջոցառմանը մասնակցելու հրավերով էի եկել ու ընդամենը 5 օր եմ մնացել: Ամսի 24-ին վերադարձա ԱՄՆ, բայց հնարավոր է՝ շուտով նորից մեկ կամ երկու օրով գամ ընկերոջս՝ Սարո Թովմասյանի մենահամերգին: Չեմ նեղվում կարճատև այցելություններից, Հայաստան արժի գալ նույնիսկ մի քանի ժամվա համար», - Aysor.am-ի հետ զրույցում նշեց Արա Մարտիրոսյանը:
Երգիչը նկատել է՝ Երևանն օրեցօր է գեղեցկանում, լուսավորվում ու պայծառ դառնում: Հարցին՝ արդյոք մարդկանց էությունն էլ համապատասխանում է քաղաքի արտաքին՝ իր նկատած բովանդակությանը, պատասխանեց.
շարունակությունը՝ կայքում