Աբովյանում պայթած գործարանը պատկանում է Շշի Մելոյի՞ն
ՏնտեսությունԻնչպես տեղեկացրել ենք, սեպտ․ 25-ին Կոտայքի Աբովյան քաղաքում գտնվող «Սիփան» ոչ ոգելից ըմպելիքների գործարանում տեղի է ունեցել պայթյուն և փլուզում. կան տուժածներ:
Operativ.am-ի տեղեկություններով, գործարանը պատկանում է Ազգային ժողովի ԲՀԿ-ական պատգամավոր, հանրությանն ավելի շատ հայտնի Շշի Մելո մականվամբ Մելիք Մանուկյանին:
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ ԱԺ պատգամավորի անվան շուրջ սկանդալային լուրեր էին պտտվում՝ կապված իրեն պատկանող գործարանում քրեական հեղինակություններից մեկի հետ ունեցած կոնֆլիկտի ու դրան հաջորդած ծեծկռտուքի հետ։ Պատգամավորը հերքել էր այդ տեղեկությունները։