Կրասնոդարում մարդակերների ընտանիք է հայտնաբերվել
ԱմենաընթերցվածՌԴ Կրասնոդարի մարզում երկու մարդ է ձերբակալվել, որոնք մեղադրվում են մարդկերության մեջ: Այս մասին գրում է «Lenta.ru»-ն՝ հղում տալով իրավապահ մարմինների հայտարարությանը:
Ինչպես հայտնում է աղբյուրը՝ քննիչները ձերբակալվածների մոտ մարդկային մարմնի կտորներ են հայտնաբերել: Նախնական տվյալներով՝ նրանց վերագրվում է 2 մարդու սպանություն:
Znak.com-ն նույնպես, անդրադառնալով դեպքին հայտնել է, որ 1999թ.-ից հետախուզության մեջ էր գտնվում մի ընտանիք, որը փախցրել և սպանել է մարդկանց՝ նրանց ուտելու նպատակով:
«Դեպքի վայրի զննության արդյունքում հայտնաբարվել են մահացածի մարմնի մասերով փաթեթ և դույլ, ինչպես նաև կնոջը պատկանող իրերով պայուսակ»,- հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեի ղեկավարի օգնական Իվետա Աղայանը: