Ուժեղ կարկուտ Վանաձորում. փողոցները դեռ պատված են սպիտակ շերտով (Լուսանկարներ)
ՀասարակությունՎանաձորում մոտ 1 ժամ առաջ ուժեղ կարկուտ է տեղացել: Armtimes.com-ի Վանաձորի թղթակցի փոխանցմամբ՝ կարկուտից հետո փողոցները ամբողջությամբ ծածկվել են հաստ սպիտակ շերտով:
ԱԻՆ Լոռու մարզային փրկարարական վարչությունից հայտնել են, որ ավերածությունների մասին ահազանգ չի ստացվել: Կարկուտը տեւել է շուրջ 15 րոպե, այնուհետ ուղեկցվել հորդառատ անձրեւով: Վանաձորի Տարոն բնակելի զանգվածներում կարկուտի հաստ շերտը պահպանվում է մինչ այժմ: