Ռուս գեներալ է զոհվել
ԱշխարհՍիրիայում «Իսլամական պետության» ահաբեկիչների ականանետային գնդակոծության հետեւանքով զոհվել է Ռուսաստանի ԶՈՒ 5-րդ բանակի հրամանատար գեներալ-լեյտենանտ Վալերի Ասապովը:
Ինչպես հայտնում է ՌԴ ՊՆ-ն, Ասապովը զոհվել է Դեյր Զորի մոտ ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների ականանետային կրակից, գրում է РИА Новости գործակալությունը:
«Ռուսական ռազմական խորհրդականների խմբի ավագ, գեներալ-լեյտենանտ Վալերի Ասապովը սիրիական զորքերի հրամանատարական կետում է եղել՝ սիրիացի հրամանատարներին օգնելով Դեր Զորի ազատագրման գործողությունների ղեկավարման հարցում:
ԻՊ ահաբեկիչների հանկարծակի գնդակոծության հետեւանքով գեներալ-լեյտենանտ Ասապովն ականի պայթյունի հետեւանքով մահացու վիրավորվում է ստացել»,- նշված է գերատեսչության տարածած հայտարարության մեջ:
Ասապովը հետմահու պարգեւատրման է ներկայացվել։ Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ նրանից բացի երկու գնդապետ էլ է զոհվել: Այս տեղեկությունը ՌԴ ՊՆ ոչ հաստատել, ոչ հերքել է:
Այսպիսով, Սիրիայում Ռուսաստանի Զինված ուժերի ռազմական գործողությունների սկզբից ի վեր, պաշտոնական տվյալներով, ՌԴ ԶՈւ-երի 37 զինծառայողներ են զոհվել, հիշեցնում է EADaily գործակալությունը: