Սարգսյանի եւ Ալիեւի հանդիպման նոր օրակարգը
ՔաղաքականությունԼրագիր / Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումից հետո Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը բավական սուղ էր: Համանախագահ եռյակը հայտարարեց, որ նախարարները քննարկել են իրավիճակը սահմանին, նաեւ խոսել են Սարգսյան-Ալիեւ հանդիպման հնարավորության մասին: Համանախագահները հոկտեմբերին այցելելու են տարածաշրջան:
Նալբանդյան-Մամեդյարով հանդիպման թերեւս առաջին ուշագրավ արձագանքն Արցախից էր, իհարկե ոչ անմիջականորեն դրան առնչվող, սակայն կրկին՝ արտգործնախարարության մակարդակում: Արցախի կառավարության նոր կազմի նշանակման շրջանակում Բակո Սահակյանը նշանակեց Արցախի նոր արտգործնախարար: Կարեն Միրզոյանին փոխարինեց Մասիս Մայիլյանը: Մինչ այդ Մասիս Մայիլյանը նշանակվել էր հատուկ հանձնարարությունների դեսպան, իսկ դրանից առաջ էլ՝ 2008 թվականից հիմնադրել ու ղեկավարում էր արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերի խորհուրդը, որը գործելով Արցախում, բավական սերտ գործակցության մեջ էր արտերկրի հետազոտական, փորձագիտական կենտրոնների հետ: Միաժամանակ հաշվի առնելով նաեւ Մասիս Մայիլյանի թե Արցախի ԱԳՆ-ում ավելի վաղ աշխատանքի փորձառությունը, թե քաղաքական գործունեության փորձը, պարզ է դառնում, որ կատարվածը նշանային փոփոխություն է:
Արդեն հնչել են կարծիքներ, թե նոր նախարարի նշանակումը չի ենթադրելու Արցախի արտաքին քաղաքականության փոփոխություն: Սակայն դա խնդրի այսպես ասած մեկերեսային դիտարկումն է, քանի որ բուն խնդիրը արտաքին քաղաքականության փոփոխությունը չէ, այլ այսպես ասած համալրումը:
Սեպտեմբերի 23-ին Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը սեպտեմբերի 25-ի Բակո Սահակյանի հրամանագրով ըստ էության վերածվեց Նալբանդյան-Մայիլյան-Մամեդյարով հանդիպման, գոնե սեպտեմբերի 23-ի հանդիպման եւ Մինսկի խմբի համանախագահների հետհանդիպումային հայտարարությունների առնչությամբ փորձագիտական, հետազոտական դիտարկումների համատեքստում:
շարունակությունը՝ կայքում