Ադրբեջանի պարտությունը. վտանգն այլ տեղ է
ԱշխարհԼրագիր / Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներ Նալբանդյանի ու Մամեդյարովի հանդիպումն ու համանախագահների հայտարարությունը փաստում են, որ համենայնդեպս բավական տեսանելի ապագայում բանակցություններ չեն լինելու: Խոսք է գնում նախագահների հնարավոր հանդիպում կազմակերպելու եւ ԱԳ նախարարների հանդիպումները շարունակելու մասին, որոնց ժամանակ պետք է վստահության պայմաններ ստեղծվեն բանակցությունները վերսկսելու, նախեւառաջ՝ իրավիճակի դեէսկալացիայի համար:
Համանախագահների հայտարարության մեջ բացակայում է Վիեննայի պայմանավորվածությունների հիշատակումը: Դա հետաքննության կամ վստահության մեխանիզմների տեղակայման հարցն է, որ նաեւ համարվում էր Հայաստանի նախապայմաններից մեկը:
Նալբանդյան-Մամեդյարով հանդիպման նախօրեին ՀՀ ԱԳ նախարարը սկանդալային հայտարարություն արեց Ադրբեջանին «անվտանգությանը չսպառնացող տարածքները վերադարձնելու» հարցը քննարկելու մասին:
Իր հերթին, հայտարարվեց, որ Ադրբեջանը համաձայնվել է համանախագահների որոշակի պայմաններին՝ «առարկայական բանակցություններ» սկսելու համար, որի տակ ենթադրվում է նաեւ տարածքների հարցը, որը միշտ պնդել է Բաքուն: Ալիեւի ռազմաշունչ ելույթը ՄԱԿ-ի ամբիոնից «ամբողջացրեց» իրավիճակը: Հայաստանում տեսակետներ հնչեցին, որ Ալիեւը շուտով պատերազմ է սկսելու, նրա շանտաժն անցավ, եւ Հայաստանը հրաժարվեց իր նախապայմաններից:
շարունակությունը՝ կայքում