Իրաքի բանտերից մեկում զանգվածային մահապատիժ է իրականացվել
ԱշխարհԻրաքի Էն-Նասիրիա քաղաքում մահապատժի են ենթարկել ահաբեկչությանը ներգրավված լինելու համար մեղադրվող 42 զինյալի, փոխանցում է Reuters-ը՝ հղում անելով երկրի արդարադատության նախարարությանը:
Մահապատժի իրականացման գործընթացին ներկա են եղել դատապարտվածների հարազատները: Amnesty International կազմակերպությունը հաստատել է մահապատժի փաստն ու քննադատել այն:
«Իրաքի իշխանությունները պետք է խոստովանեն, որ մահապատիժը ահաբեկչության պատասխան չէ, և դրանից երկրի քաղաքացիների կյանքն առավել անվտանգ չի դառնա»,- նշել են իրավապաշտպանները: