Հրապարակվել են խոշորագույն ահաբեկիչներից մեկի՝ Դոկու Ումարովի սպանված մարմնի մնացորդները․ չափահասների համար
ԱշխարհՌուսական REN-TV-ն հրապարակել է լուսանկար, որտեղ, ենթադրաբար, պատկերված են ահաբեկիչ Դոկու Ումարովի մարմնի մնացորդները, որ հայտնաբերվել են Ինգուշեթիայի լեռներում: Լուսանկարում պատկերված է գանգը՝ պահպանված ատամնաշարով և զինվորական բաճկոնը: Նաև հայտնաբերվել են նրա անձնական թիկնապահների մարմինների մնացորդները:
Մարմիններն ուղարկվել են Մոսկվա՝ փորձաքննություն անցկացնելու և անձերի հաստատման նպատակով:
2013-ին ոչնչացված Դոկու Ումարովը համարվում էր թիվ մեկ ահաբեկիչը Շամիլ Բասաևից հետո: Նա կապ ունի մի շարք խոշոր ահաբեկչությունների հետ, մասնավորապես՝ նա իր վրա է վերցրել «Նևայի ճեպընթաց» գնացքի պայթեցման (2009), Մոսկվայի մետրոպոլիտենի պայթեցման (2010-ի մարտ) և Դոմոդեդովո օդանավակայանում իրականացված պայթյունի (2011-ի հունվար) պատասխանատվությունները: