Յուրի Գալստյանը գոյություն ունի՞, թե ոչ
ՀասարակությունԷրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Երրորդմասցի Լյովիկի» և 2 ընկերների սպանության գործով դատական նիստին սեպտեմբերի 26-ին չէր ներկայացել ընթերականերից Յուրի Գալստյանը:
Գալստյանը պետք է հարցաքննվեր պաշտպանական կողմի միջնորդությամբ: Պաշտպաններից Լուսինե Սահակյանը հայտնեց, որ նման անձնական տվյալներով անձ գոյություն չունի:
Սակայն մեղադրող Արամ Արամյանը պնդեց, որ նման անձնավորություն գոյություն ունի:
«Ինձ համար ակնհայտ է, որ այն անձն է ընթերական, որը Ռուսաստանի Դաշնություն է մեկնել մոտ 1 ամիս առաջ»,- հայտարարեց դատախազը, այնուհետև որոշում կայացրեց նիստը հետաձգել՝ հույս ունենալով, որ ընթերական կներկայանա դատարան:
Նիստը հետաձգվեց և նշանակվեց հոկտեմբերի 10-ին: