Հերքվում են տեղեկությունները, թե Գոռ Վարդանյանը դիմել է Վստրեչի Ապերին ու Դոն Պիպոյին
Հասարակություն
Սեպտեմբերի 25-ին լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել Երևանի քաղաքապետի խորհրդական Գոռ Վարդանյանի և հանրությանը հայտնի Վստրեչի Ապերի՝ իբր թե հանդիպման մասին, որը տեղի է ունեցել «Մուսալեռ» ռեստորանային համալիրում՝ Արթուր Ասատրյանի, հանրությանը ավելի շատ հայտնի Դոն Պիպոյի կազմակերպած խնջույքի ժամանակ։ Լրատվամիջոցները, հղում անելով «լավատեղյակ» աղբյուրներին, տեղեկացրել էին, որ Գ . Վարդանյանը դիմել է Վստրեչի Ապերին, որպեսզի ինչ-որ հարցերում վերջինս իրեն սատարի։ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այդ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում։ Ավելին, «Վստրեչի Ապեր» մականվամբ Ա. Վարդանյանը ոչ մի մտերիմ ու անձնական հարաբերություններ չի ունեցել և չունի Գոռ Վարդանյանի հետ։