Կոնդեցի Հարութն է սպանվել
ՀասարակությունԵրեկ՝ սեպտեմբերի 18-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։30-ի սահմաններում «Արամյանց» բժշկական կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին հայտնել են, որ «կրծքավանդակի ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով գիտակցության չգալով՝ մահացել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, մահացածը Երևան քաղաքի Չկալովի փողոցի բնակիչ, 42-ամյա Հարություն Գալստյանն էր և, ըստ տեղեկությունների, նա հիվանդանոց է տեղափոխվել Կոնդ թաղամասից։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի հատկանիշով։ Ձեռնարկվում է անհրաժեշտ գործողություններ՝ հանցագործությունը լիարժեք բացահայտելու և այն կատարողին հայտնաբերելու ուղղությամբ։ Ըստ տեղեկությունների, սպանվածը հայտնի Կոնդեցի Հարութն է եղել։