Հայաստանը մարտական վիճակի է բերում իր հեռահար զենքը
ՔաղաքականությունԼրագիր / ՀՀ զինուժն անցկացրել է զորավարժություններ «Սմերչ» համակարգերի մարտական կրակով: «Սմերչ»-ը համազարկային կրակի ռեակտիվ համակարգ է, որը նախատեսված է հակառակորդի կենդանի ուժի, տեխնիկայի, կայանած ինքնաթիռների և ուղղաթիռների, հրամանատարական կետերի, կապի հանգույցների և նմանատիպ այլ թիրախների խոցման համար։
Զորավարժությունը հետեւել է ՄԱԿ-ում Սերժ Սարգսյանի ու Ալիեւի ելույթներին եւ Նալբանդյան-Մամեդյարով հանդիպմանը: Ալիեւը սպառնալից ելույթ էր ունեցել ՄԱԿ ամբիոնից, իսկ ԱԳ նախարարների հանդիպմանը քննարկվել է նախագահների հանդիպում կազմակերպելու հարցը:
Հանդիպմանը հետեւել է Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը, որն ընդհանուր ձեւակերպումներ էր պարունակում: Այս փուլում խնդիրը իրավիճակի ապաէսկալացիան է, բանակցությունների համար պայմաններ ստեղծելը, որոնց թվում՝ հանդիպումներ կազմակերպելը: Բանակցություններ սակայն տեւական ժամանակ չեն լինելու, ինչը կապված է թե կողմերի կոշտ դիրքորոշման, թե տարածաշրջանի նոր զարգացումների հետ:
Նյու Յորքից հետո Հայաստանում տեսակետներ հնչեցին, թե Վիեննայի օրակարգը, այն է՝ հետաքննության մեխանիզմի տեղակայումն ու Արցախ-Ադրբեջան սահմանի փաստացի դեմարկացիան, հանված է, քանի որ այդ մասին չկար հիշատակություն հաղորդագրություններում: Իր հերթին, ադրբեջանական կողմը հայտարարեց առարկայական բանակցության մասին, իսկ ռուսական որոշակի շրջանակներ էլ հայտարարեցին, թե համաձայնություններ են ձեռք բերվել:
շարունակությունը՝ կայքում