Նոր սահմաններ. հայերի երազանքները կարող են իրականանալ
Քաղաքականություն
Լրագիր / Հայաստանում են գտնվում Ռուսաստանի կրթության եւ առողջապահության նախարարները: Կրթության նախարարը Մոսկվայի Լոմոնոսովի համալսարանին կից դպրոց է բացել եւ հայտարարել, որ պետք է ավելացնել Երեւանի ռուսական բուհերում սովորող հայ ուսանողների թիվը: Ռուսաստանի առողջապահության նախարարն էլ խոստանում է հայ միգրանտների համար բժշկական ապահովագրություն ապահովել:
Հայաստանում է Մեծ Բրիտանիայի Եվրոպայի եւ Ամերիկայի հարցերով նախարարը: Նախքան Երեւան այցը նա հայտարարել է, որ խոսելու է ներդրումների, Հայաստանում խորհրդարանական համակարգին աջակցելու եւ բանակում մարդու իրավունքների մասին:
Ամեն երկիր Հայաստանում իր շահն ունի, եւ այն մեծանում է տարածաշրջանային տրանսֆորմացիաների ակտիվացմանը զուգահեռ: Բոլորը ցանկանում են Հայաստանից իրենց ցանկալի բան լսել: Ռուսները փորձում են հավաստիացում լսել, որ Հայաստանը «չի դավաճանի», իսկ Արեւմուտքը ցանկանում է լսել, որ Հայաստանը եվրոպական ընտանիքի անդամ է:
շարունակությունը՝ կայքում