Վարչապետն աշխատանքից հեռացրել է իր օգնականին․ ով է նա
ՔաղաքականությունArmLur.am-ն արդեն հայտնել է, որ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր վարչապետի օգնականի պաշտոնից ազատել է Աննա Գևորգյանին, ով այդ պաշտոնում նշանակվել էր վարչապետ Հովիկ Աբրահամյանի օրոք: Այլ կերպ ասած` նորանշանակ վարչապետն ազատվում է իր նախորդի կադրերից: Իսկ ով էր Աննա Գևորգյանը: Նա իր պաշտոնում նշանակվել էր 2014 թվականի հուլիսի 1-ին: Նա Հովիկ Աբրահամյանի նախկին խորհրդական, տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Դավիթ Լոքյանի որդու` Սերգեյ Լոքյանի դասընկերուհին է, ծնունդով՝ Վանաձորից: Աննայի կենսագրական տվյալներից armlur.am-ը տեղեկացավ, որ նա սովորել Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, իսկ 2009-2011 թթ.՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետում:
Ամբողջական հոդվածը՝ այստեղ