Հայերեն

Արամյանը վարչապետին ակնարկեց հնարավոր պաշտոնանկության մասին

Տնտեսություն

Առաջին / Կառավարությունն ակնհայտ ցայտնոտային վիճակում է հայտնվել: Որպեսզի ցույց տա, որ անցած մեկ տարում լավ է աշխատել ու արդյունքներ է գրանցել, նախարարներին հանձնարարվել է ժամանակացույցով օրը մեկը ասուլիս հրավիրել ու ներկայացնել կատարվածը: Այդ ասուլիսների շարքը բացեց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Նրա հայտարարությունները, սակայն, ոչ այնքան ձեռքբերումների, որքան դրանց բացակայության մասին էին: Ավելին՝ նա նաև հնարավոր տնտեսական վտանգավոր զարգացումների մասին մի քանի ակնարկներ արեց:

Նախ Վ. Արամյանը հայտարարեց, թե մինչև տարեվերջ կունենանք 4.3 տոկոս աճ: Հիշեցնենք, որ հունիս ամսին վարչապետ Կարեն Կարապետյանը Ազգային ժողովում կառավարության ծրագիրը ներկայացնելիս հայտարարել էր, թե իրենց առաջնային թիրախներից է տնտեսական աճի առաջանցիկ տեմպերի ապահովումը՝ միջին հաշվով ՀՆԱ-ի շուրջ 5 տոկոսի չափով: Եվ այս տարի Ազգային վիճակագրական ծառայությունը հիմնականում 5-6 տոկոս աճ է ցույց տվել: Մինչդեռ երեկ Վ. Արամյանը կարծես թե հակառակն ահազանգեց և Կ. Կարապետյանի ակնկալիքները կամ խոստումները, ինչու չէ՝ նաև ԱՎԾ տվյալներն անուղղակիորեն անիրական համարեց: Այս դեպքում հիշեցնենք նաև, որ մայիսի 18-ին Սերժ Սարգսյանն Ազգային ժողովում հնչեցրած ուղերձում հայտարարեց, որ 2016-2040թթ. մենք պետք է տարեկան միջինը 5 տոկոս աճ ապահովենք:

Իհարկե, Ս. Սարգսյանը շատ լավ հիշում էր, որ 2017թ. բյուջեում նախատեսված է ապահովել 3.2 տոկոս աճ, բայց նա 5 տոկոս ասելով՝ ավելի բարձր շեմ վերցրեց և Կ. Կարապետյանին էլ ստիպեց նույնը կրկնել ու մտնել այդ պարտավորության տակ: Բայց եթե Վ. Արամյանը հիմա ավելի ցածր թվի մասին է խոսում, նշանակում է այդ շեմի ապահովումը վտանգված է իր բոլոր հետևանքներով: Դա առաջին հերթին նշանակում է, որ վտանգված է հարկային եկամուտների հավաքագրումը: Մենք արդեն ներկայացրել էինք, որ մինչև տարեվերջ՝ առաջիկա չորս ամիսներին Պետեկամուտների կոմիտեն դեռ պետք է 480 մլրդ դրամ էլ հավաքի, որ կատարի բյուջեով նախատեսված 1 տրիլիոն 210 մլրդ դրամ ապահովելու պարտավորությունը: Այսինքն՝ յուրաքանչյուր ամիս պետք է առնվազն 120 մլրդ դրամ էլ հավաքի, այն դեպքում, երբ մինչև հիմա միջին ամսական ցուցանիշը եղել է 85-90 մլրդ դրամ: Իսկ տնտեսական աճի հնարավոր ցուցանիշի վերաբերյալ իր հայտարարությամբ Վ. Արամյանը ցույց է տալիս, որ ՊԵԿ-ը չի կարողանա հավաքել այդ գումարը, և բյուջեն կթերակատարվի:

շարունակությունը՝ կայքում

Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. Վարազդատ ԼալայանՎթար է․ գազ չի լինելուՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացուԿղավելաշվիլին և Կոբախիձեն դիվանագիտական բարձր աստիճաններ են շնորհել մի շարք պաշտոնյաներիԹուրքիան և Եգիպտոսը համատեղ զորվարժություն են անցկացնում«Եթե Եվրոպան պատերազմ սկսի, Ռուսաստանը պատրաստ է դրան». ՌյաբկովՈչ մի օտար երկիր չի թելադրելու Հայաստանի սահմանադրական օրակարգը. Արամ ՎարդևանյանԻշխանությունն անդադար ընդդիմադիր ուժերի վրա տարատեսակ ճնշումներ է գործադրում. Ավետիք ՉալաբյանԱզգային համախմբում` ընդդեմ ալիևյան Սահմանադրության. Ուժեղ ՀայաստանՄայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ըԼծեն-Տաթև-Քաշունի հատվածը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համարԿատարը կհյուրընկալի ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների բանակցությունները«Ժողովրդի պաշտպան» մասշտաբային սոցիալական նախագիծ (տեսանյութ)Քուշներն ու Ուիթքոֆը Աբու Դաբիի բանակցություններից առաջ կհանդիպեն Ուկրաինայի և նրա գործընկերների ներկայացուցիչներինՍիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու բենզին տեղափոխող ավտոցիստեռնըՎահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանումՎատ եղանակի պատճառով Վրաստանի որոշ ճանապարհներին սահմանափակումներ են մտցվելԵրևանի խցանումների նվազեցման և քաղաքային կառավարման բարելավման առաջարկների փաթեթ կներկայացվի հանրությանը․ Հայկ ԴերզյանԲիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը ԳյումրիումԿոնվերս Բանկը՝ «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյում․ հատուկ առաջարկ Շիրակի մարզի ՓՄՁ-ների համարacbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայությունԸնդդիմությունը միավորվել է՝ կասեցնելու Փաշինյանի կառավարության միակողմանի զիջումները․ Ուժեղ ՀայաստանԱլիևը՝ Ստեփանակերտում, Սամվել Կարապետյանը՝ բանտում․ սա՞ է Հայաստանի իշխանությունների ստեղծած իրականությունը․ Մարիաննա ՂահրամանյանԶՊՄԿ-ն CaseKey-ի մասնակիցներին է ներկայացրել իրական բիզնես խնդիր․ ուսանողները 10 օրում պետք է առաջարկեն լուծումներ Հիշում եմ 2020 թվականի նոյեմբերի 9-ին մարդկանց պատած շոկը. Մենուա ՍողոմոնյանՄիասնության օրակարգի շուրջ համախմբված իրավաբանների ճեպազրույցներըՍրանց իշխանությունը արդեն պատրաստվում է արտահերթ ընտրությունների. Հրայր ԿամենդատայանԸնդդիմությանը մինչ օրս չի հաջողվել ձևավորել ինքնուրույն օրակարգ. Արեգ ՍավգուլյանՔաղաքական հայացքների համար դասախոսներին հեռացնում են աշխատանքից, բայց այլ կերպ են մեկնաբանում. Մենուա ՍողոմոնյանԸնտրությունները և հետընտրական գործընթացը ամբողջովին եղել են անարդար. Արսեն ԳրիգորյանTRIPP-ի ճակատագիրն անորոշ կդառնա, երբ Ամերիկայում իշխանությունը փոխվի. Արմեն ՄանվելյանԺամանակը կանցնի, դժվարությունները կմնան անցյալում, բայց ստեղծված արժեքները կշարունակեն ապրել. Գագիկ Ծառուկյանի բանաձևը Եռաբլուրը ստեղծած մարդը չի’ կարող որոշել Եռաբլուրում թաղվածների երեխաների ապագան. Նարեկ ԿարապետյանՀանդիպումների ընթացքում բացահայտեցինք, թե ինչ են թաքցնում ժողովրդից. Նարեկ կարապետյանՆոյեմբերի 9-ը պետք է լինի ոչ միայն հիշատակի, այլև քաղաքական և պետական պատասխանատվության օր. «Ուժեղ Հայաստան» Կոնվերս Բանկը՝ Citibank N.A.-ի հետ համագործակցությամբ ընդլայնում է իր միջազգային հնարավորությունները Երկրի անվտանգային համակարգի զրոյացում թույլ չենք տալու. Արշակ ԿարապետյանՆոյեմբերի 9-ն ազգային չամոքված ցավի օրն էՌուսաստանի հեռանալը կարող է փոխել տարածաշրջանի ուժերի հավասարակշռությունը․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱյն մասին, թե ինչու մենք ոչ մի կերպ չենք կարող համաձայնվել Ալիևյան սահմանադրության պարտադրանքին. Չալաբյան6 տարի առաջ այս օրը եռակողմ հայտարարությամբ կանգնեցվեց 44–օրյա պատերազմը. Արտակ Զաքարյան Հայաստանի անվտանգությունը զրոյացման եզրին է. Արշակ Կարապետյան ՀՀՄԱ ջանքերով ֆերոհամահալվածքները Եվրամիություն կներմուծվեն առանց մաքսատուրքի Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Ալինա Սահրադյանի կյանքի կարգախոսը. տեսանյութԱյն մասին, թե իրականում ինչ հետևանքների կարող է բերել Ալիևի պահանջով սեփական Անկախության հռչակագրից հրաժարվելը. Ա. ՉալաբյանՀայաստանի անկախությունը վաճառքի ենթակա չէ. տեսանյութԱյն, ինչ տեղի է ունենում մեզանում և մեր շուրջ, գեոպոլիտիկ շատ խոր իրադարձություններ են, որոնք մակերեսային, պրիմիտիվ ընկալումներով հնարավոր չէ լուծել. Մ. Ավետիսյան Ընդդեմ Ալիևի սահմանադրությանը. հայ հանրության խոսքը«Ամեն ինչ կանենք` դեմ գնալու ալիևյան սահմանադրությանը». Նարեկ ԿարապետյանԲեղերով բռնապետը չի որոշելու` մենք ինչ սահմանադրություն ունենանք. Նարեկ Կարապետյան
Ամենադիտված