«Լիվերպուլ»-ի ֆուտբոլիստը Մոսկվայում ռասիզմի զոհ է դարձել
Սպորտ«Լիվերպուլ»-ի կիսապաշտպան Սադյո Մանեն երեկ կայացած Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի՝ «Սպարտակ»-ի դեմ հանդիպման ընթացքում ռասիզմի զոհ է դարձել: Մոսկովյան թիմի երկրպագուները կապիկների ձայներ են արձակել, երբ ֆուտբոլիստը գնդակով է եղել: Մանեն դիմել է երկրպագուներին՝ խնդրելով դադարեցնել սադրանքները, սակայն երկրպագուները շարունակել են վիրավերել ֆուտբոլիստին: