Տղամարդը Հանրապետության հրապարակում փորձել է ինքնահրկիզվել
ՀասարակությունԵրեւանի Հանրապետության հրապարակում այսօր՝ կեսօրի սահմաններում, կանխվել է մի տարեց տղամարդու ինքնահրկիզման փորձը:
Նա չի հասցրել վնասել իրեն, ընդհանրապես այրվածներ չունի եւ տեղափոխվել է ոստիկանության բաժանմունք:
Ոստիկանության լրատվական ծառայությունից armtimes.com-ին տեղեկացրեցին, որ ինքնահրկիզման փորձ կատարողը 1943 թվականին ծնված տղամարդ է: Նախնական տվյալներով, նա այդ քայլին է գնացել սոցիալական վիճակից ելնելով:
«Հանգամանքները պարզվում են, անձին բաժին են տեղափոխել քիչ առաջ»,- ասացին ոստիկանության լրատվական ծառայությունից:
Որոշ տեղեկությունների համաձայն, նա հայտարարել է, թե իր խնամքին կա 24 մարդ, որոնց կարիքները հոգալ չի հասցնում: