Նշաններ այն մասին, որ ձեր օրգանիզմը ջրի կարիք ունի
LifeԲոլորս գիտենք, որ մարդու օրգանիզմը հիմնականում բաղկացած է ջրից, և որ մենք պետք է բավարար քանկությամբ ջուր խմենք՝ ապրելու համար:
Մենք ջուր ենք կորցնում, երբ շնչում ենք, ինչպես նաև մեզի հետ, այդ պատճառով էլ մշտապես պահուստային հեղուկի առկայությունը որոշիչ դեր ունի մեր ընդհանուր ինքնազգացողության վրա:
Որպես կանոն, օպտիմալ հիդրատացման համար, տղամարդիկ օրական պետք է խմեն 3 լիտր ջուր, իսկ կանայք՝ 2,2 լիտր: Խորհուրդ տրվող ջրի քանակության բացակայությունը կարող է թեթև ջրազրկման հանգեցնել, որոնք արտահայտվում են մի քանի նախանշաններով:
10 նշաններ այն մասին,
որ դուք բավարար քանակությամբ ջուր չեք խմում
1 Ձեր մեզը մուգ դեղին գույն ունի
2 Մեզի քանակը պակասում է
3 Փորկապություն
4 Չոր մաշկ և արտահայտված կնճիռներ
5 Սովի զգացում և քաշի ավելացում
6 Ծարավի զգացում և չորություն բերանում
7 Գլխացավեր
8 Հոգնածություն
9 Հոդացավեր
10 Թույլ իմունային համակարգ