40-ամյա իտալուհին ամուսնացել է ինքն իր հետ
ԱշխարհԻտալիայի բնակչուհին ամուսնացել է ինքն իր հետ: Հարսանեկան արարողությանը, որը իրավական ուժ չունի, մասնակցել է 70 հյուր. հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Ես խորապես հավատում եմ, որ մեզնից յուրաքանչյուրը պետք է առաջին հերթին սիրի ինքն իրեն: Դուք կարող եք հեքիաթ ունենալ նաև առանց արքայազնի»,- ասել է ֆիթնեսի 40-ամյա մարզիչ Լաուրա Մեսին:
Սոլոգամիա` այդպես է կոչվում նոր թրենդը, որը ակտիվորեն զարգանում է աշխարհի շատ երկրներում: Սոլոգամիայի գլխավոր գաղափարը սեփական անձի հանդեպ սերն է: