Պուտինը շուտով կասի հայերին
ՔաղաքականությունԼրագիր / Հայաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը մերժել է Ելք խմբակցության առաջարկը՝ ԵՏՄ-ից դուրս գալու հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասով: Ելքի մյուս նախագծի՝ Հայաստանի Հանրապետության մասով Եվրասիական Տնտեսական Միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ, քննարկումը հետաձգվել է երկու ամսով:
Քննարկումը հիշարժան էր ոչ միայն քվեարկությամբ՝ 10-ը 1-ի դեմ, այլեւ ԵՏՄ-ում մնալու կողմնակիցների «փաստարկներով», որոնք հանգում էին սովորական շանտաժի ու սպառնալիքների՝ թուրքական վտանգից մինչեւ սովից մեռնելու հեռանկարը, եթե Հայաստանը լքում է այդ կառույցը:
ԱԺ-ում քննարկումն արժեքավոր էր հենց այդ տեսակետից՝ փաստացի բոլորի կողմից արձանագրվեց, որ Հայաստանը բռնակցվել է այդ կառույցին շանտաժով ու իշխանության նեղ խնդիրների լուծման նպատակով: Բացի այդ, նրանց ելույթներում կարմիր թելի պես անցնում էր Պուտինին ու Ռուսաստանին չբարկացնելու ձգտումը:
Այս հանգամանքը լրացվեց քննարկման նախաձեռնողների թվային տվյալներով ու կոնկրետ փաստարկներով, առ այն, թե ինչ կորուստներ է ունեցել Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելուց հետո:
շարունակությունը՝ կայքում