Մի քանի խորհուրդ աղջիկներին՝ ինչպես երևալ գրավիչ
LifeՇատ երիտասարդ աղջիկներ երազում են ամուսնության մասին, բայց, չնայած նրանց գեղեցկությանը, խելքին և հնարամտությանը, տղամարդկանց հետ նրանց բախտը ուղղակի չի բերում:
Պարզվում է` լավ կազմվածքը, գեղեցիկ ոտքերը և փարթամ մազերը դեռ բավական չեն:
Ահա կանացի այն հնարքները, որոնք կօգնեն գրավել տղամարդուն:
1. Լինել կարդացած․ շատ կարևոր է, երբ ձեզ հետ խոսելու թեմա է լինում: Չարժե, իհարկե, գիտությունների թեկնածուի տպավորություն թողնել, ամեն ինչ չափի մեջ պետք է լինի:
2.Պատրաստել գոնե մի քանի օրիգինալ համեղ ուտեստներ:
3. Կարևոր է "ճիշտ խմելը" կամ չխմելն ընդհանրապես, եթե խմել չգիտեք:
4 Սովորե’ք ընդունել հաճոյախոսություններ. ընդունեք դրանք շատ սովորական, առանց ավելորդ հուզականության:
5. Պարել. կարևոր է երաժշտության տակ ճիշտ շարժվելու կարողությունը:
6. Սեփական գումար ունենալը. այս պայմանը կարևոր է այնքանով, որ փող ունենալը հնարավորություն է տալիս լինել անկախ, ինչն էլ ակնհայտորեն երևում է:
7. Կարողանալ խնամել նվիրված ծաղիկները: Կարևոր է նաև ճիշտ հագնվելը` ճաշակով, կոկիկ, դիմահարդարումը, սանրվածքը, էթիկետը և շատ-շատ այլ բաներ: