Ադրբեջանը խոշոր ռազմական գործողությունների է պատրաստվում
Բաց մի թողեքԱդրբեջանը խոշոր ռազմական գործողությունների է պատրաստվում: Սեպտեմբերի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերով գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:
Նրա խոսքով՝ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ռազմատենչ ելույթը լավ առիթ է, որպեսզի, վերջապես, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ ստորագրվի ռազմաքաղաքական պայմանագիրը: «Եվ ամբողջ նախապատրաստությունը, որ նրանք իրականացնում են ինչպես Նախիջեւանում, այնպես էլ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի սահմաններին, վկայում է այն մասին, որ Բաքուն խոշոր ռազմական գործողություններ է պատրաստում: Սակայն դա չի նշանակում, որ անպայման պատերազմ կլինի»,- նշեց Մանոյանը: