Մեկնարկել է աշխարհում առաջին ծովային սեքս-ուղեւորությունը
ԱշխարհՎենետիկում մեկնարկել է աշխարհում առաջին էրոտիկ ծովային Desire Cruise ուղեւորությունը: Azamara Quest նավը ճանապարհ է ընկել սեպտեմբերի 26-ի երեկոյան: Տեղեկությունը հասանելի է Seatracker.ru կայքում, որը հետեւում է նավի ընթացքին, փոխանցում է Lenta-ն:
180 մետր երկարությամբ շքեղ նավը կճանապարհորդի Ադրիատիկ ծովով: Այն կմտնի Խորվաթիայի եւ Սլովենիայի նավահանգիստներ:
Ուղեւորությունը կավարտվի հոկտեմբերի 3-ին Վենետիկ վերադառնալով: Հաղորդվում է, որ Desire Cruise-ի բոլոր տոմսերը վաճառվել են: Յուրաքանչյուր նավախցի գները տատանվել են 3,2 հազար դոլարից մինչեւ 11 հազար:
Ճանապարհորդության ընթացքում հանգստացողների համար կկազմակերպվեն էրոտիկ երեկույթներ եւ մեծահասակների համար նախատեսված այլ զվարճանքներ: Azamara Quest-ի որոշակի գոտիներում կարող են հայտնվել ամբողջովին մերկ: